Տարածաշրջանում Արցախի կարգավիճակին դեմ արտահայտվող առնվազն երեք պետություն կա. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրառում է արել Facebook-ի իր էջում՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությանը հետևած քննադատություններին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես և սպասվում էր՝ Լավրովի հրապարակային խոսքը մեծամասամբ ընկալվեց իբրև քաղաքական հակառակորդներին նշավակելու հարմար առիթ, թեպետ՝ այդ ասպեկտն էլ պակաս կարևոր չէ, քանզի այդպիսի տհաճ անակնկալները թելադրված են նաև մեր ներքին կյանքով: Բայց հարում եմ նրանց, ովքեր առաջնահերթ սթափ հայացքով ընկալում են ու փորձում վերլուծել այդ մտքերը:
Այդ մարդը, ի տարբերություն մեզ քաջածանոթ գործիչների, պարապ չէ, որ խոսքերը քամուն տա՝ մարդկանց պարզապես զբաղեցնելու համար: Արտաբերեց մտքեր, որոնք ոչ միայն, մեղմ ասած, իրականության խեղաթյուրում էր՝ կիսատ ճշմարտությունների տեսքով, այլև խիստ վտանգավոր հետագա իրադարձությունների համատեքստում:
Այնուամենանիվ, Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին, ինչն արդեն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածի դրույթների ճշգրիտ պահպանմամբ:
Ինչ վերաբերում է իբր 7 շրջան զավթելուն, ապա դրանք եղել են և կան, որպես հայկական, ընդամենը բռնակցվել են Ադրբեջանին: Դրանք վերահսկողության տակ վերցնելը առաջնահերթ պայմանավորված է եղել անվտանգության գործոնով, որի պակասը խիստ զգացվում է արդեն մեր օրերում, ընդհուպ՝ Արցախի պաշարումով: Ի դեպ, տարածաշրջանում Արցախի կարգավիճակին դեմ արտահայտվող առնվազն երեք պետություն կա, այդ թվում՝ Իսրայելը, որ իրենց պնդմամբ՝ անվտանգության նկատառումով բացահայտ զավթել են հարևան պետությունների տարածքները:
Մնացածը իրավական որևէ հիմնավորում չունեցող զուտ քաղաքական փնթի խաղեր են»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)