ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում, մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցությանը:
«Իրավունքի» տեղեկություններով` օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքներին, մասնավորապես` ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը Հայաստանում տեղակայելու հարցին, որի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը ընդգծել է նույն թեզը, ինչ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել ՀԱՊԿ գագաթնաժողովին` նշելով, որ անհրաժեշտ են համարում նախ Ադրբեջանի ագրեսիայի փաստին հստակ քաղաքական գնահատական:
Իսկ թե այդ ինչու են առանց քաղաքական գնահատական տալու Հայաստան գալիս ԵՄ դիտորդական առաքելությունը, այդպես էլ մինչեւ այժմ հոդաբաշխ որեւէ մեկնաբանություն ՔՊ-ականների կողմից չի հնչել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)