Մահվան թվերով առաջատար ենք
Մահացության ցուցանիշներով Հայաստանն աշխարհում նոր հորիզոններ է նվաճում։ Կորոնավիրուսի մահացության թվերով, օրինակ, հայտնվել է աշխարհի առաջատարների շարքում. 2 մլն 780 հազար բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 446 հազար մարդ, մահացել 8 հազար 717-ը, այսինքն` վարակվածների շրջանում մահաբերության տոկոսը 1,95 է։ Այժմ այս տվյալները համեմատենք այլ երկրների հետ. 10 մլն 358 հազար բնակչություն ունեցող Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել էր 828 հազար մարդ, որից մահացել է 10 հազար 58-ը՝ վարակվածների 1.22 տոկոսը։ 3 մլն 744 հազար բնակչություն ունեցող Վրաստանում վարակվել է 1 մլն 814 հազար 180 մարդ, մահացել է 16 հազար 926-ը, ինչը վարակվածների 0.93 տոկոսն է։
Եվրոպական երկրներում ցուցանիշն անհամեմատ ավելի ցածր է, օրինակ՝ Ֆրանսիայում մահացել է վարակվածների 0.42 տոկոսը, Գերմանիայում՝ 0.44-ը, Իսպանիայում՝ 0.86-ը, Իտալիայում՝ 0.73-ը։ Հայաստանն իր ցուցանիշով ավելի մոտ է աֆրիկյան երկրներին, օրինակ՝ Մադագասկար՝ 2.09 տոկոս, Բուրկինա Ֆասո՝ 1.80, Եթովպիա՝ 1.52 տոկոս և այլն։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության ցուցանիշներով էլ Հայաստանն աշխարհում վատագույն ցուցանիշ ունեցող երկրների շարքում է։ Աշխարհի 183 երկրների շարքում բնակչության քանակի համեմատությամբ ունեցած մահերի քանակով Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը, այսինքն՝ 100 պետություն ավելի լավ ցուցանիշ ունի, քան Հայաստանը։ Ասել կուզի՝ մեր երկրում 100 հազար բնակչի հաշվով մահացու ելքով ՃՏՊ-ների գործակիցը կազմում է 17.47, և դա համարվում է բարձր ցուցանիշ:
Նույնիսկ Նիկարագուան և Շրի Լանկան ավելի լավ ցուցանիշ ունեն, քան Հայաստանը. զբաղեցնում են 81-րդ և 82-րդ հորիզոնականները, 84-րդում Վանուատուն է, 85-ում՝ Բութանը։ Վրաստանն այս սանդղակում 117-րդն է՝ 11.30 գործակցով, իսկ Ադրբեջանն անհամեմատ ավելի լավ ցուցանիշ ունի` 6.56 գործակցով 143-րդ տեղում է։ Կյանքի միջին տևողությամբ էլ մենք առաջատար չենք` ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 73-75 տարի է։ 223 երկրների մեջ սա 119-րդ հորիզոնականն է:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)