Նիկոլը եկավ ու ոչ միայն Արցախն ու հարակից շրջանները հանձնեց, այլև հանձնեց բուն Հայաստանից հատվածներ․ Բորիս Մուրազի
Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը առաջարկում էր հանձնել Արցախը, որ Սերգոն սկսի լավ ապրել, երկրորդ և երրորդ նախագահները բանակցում էին նախկին ԼՂԻՄ-ը և Հայաստանի հետ կապ պահելու, իսկ մնացած շրջանները վերադարձնելու հարցը (ասում են, ոչ մի բան էլ չէին ուզում վերադարձնել, ժամանակ էին ձգում, բայց սա արդեն էական չի, քանի որ պաշտոնական բանակցությունները այլ բանի մասին էին), Նիկոլը եկավ, որ միայն Արցախն ու հարակից շրջանները ահնձնեց, այլև հանձնեց բուն Հայաստանից հատվածներ, իսկ Պրահայում ընդունեց, որ Արցախն Ադրբեջան է։ Ու այսքանից հետո քաղաքաակն դաշտը հայհոյում է Լավրովին (հիշեցնեմ նաև Հայաստանի ԱԳ նախարարը չէ), ինչ է թե նա հայտարարել է, թե Ադրբեջանը «վերադարձրել» է իր տարածքները։
Այո ինձ հաճելի չէ Լավրովի խոսքը, հատկապես հիմա, երբ աջակցության խոսքի կարիք ունենք, բայց ինչ ունեմ իրենից պահանջելու, եթե ինքներս էս օրի ենք։ Ինձ հետաքրքիր է Լավրով քրֆողները ում են ընտրել։ Ես օրինակ Հայաստան դաշիքն եմ ընտրել։
Հ․Գ․ Երեսպաշտության մրցույթ որ լինի՝ միշտ մենք ենք հաղթելու։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)