Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Ոստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ) Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ) Ինչ իրավիճակ է Լարսում Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ) Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ) Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի է

Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասինԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՏեր Վրթանեսի սիրտը ստենտավորել ենՄայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած հակընդդեմ հավաքների մասնակիցների քանակի մասինՏեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացելՈստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ)Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է ԼարսումՄարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ)Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել էԾափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՂարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ ՓաշինյանՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի էՀոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակումՍպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Թրամփը դիմել է ազգին. 20 րոպե գովել է իրեն և քննադատել Բայդենին, բայց չի հիշատակել ոչ Ուկրաինան, ոչ ՎենեսուելանՄասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելըԿղզիներ, որոնք չեն խորտակվում. Բերմուդյան կղզիների քարե գաղտնիքը լուծված էԳարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիսԶելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարինԲելգիայի վարչապետը կոչ է ուղղել միասնության ռուսական ակտիվների բռնագրավմանը դեմ հանդես եկողներինԵղանակը ՀայաստանումԼեհաստանը մարտական ​​պատրաստության է բերել Patriot հրթիռային համակարգերըՎանաձորի մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ հաշվեկշռում. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՆախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներըԵրիտասարդների խնդիրները՝ երիտասարդների աչքերով (տեսանյութ)Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի վերադարձի հարց չի եղել․ ՊեսկովԿառավարությունը 106 մլն դրամ հատկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համարՎեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն. Մայր ԱթոռԵՄ երկրները ռուսական ակտիվների հարցի շուրջ երկու ճամբարի են բաժանվել․ PoliticoՏոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճելԳերմանիան լրացուցիչ 70 մլն եվրո օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ ձմռան համար Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի համար 50 միլիարդ եվրոյի գնումների փաթեթը․ DPAՎրաստանը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի ՀայաստանՄայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան ՀայրերինՉինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործենԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվիNissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿՉի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. Տարեկան մարդը կարող է 2 հեռախոս բերել. ՓաշինյանԱդրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել ՇահրամանյանԱլեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրաԹրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահԹրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում»300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ըԵթե մարդու տունը մենավոր է, ավելի լավ է իրեն էդ տեղից էվակուացնենք, քան գազ քաշենք. Փաշինյան
Հայաստան

Լաչինի միջանցքը փակ է 53 օր․ ինչո՞վ էին զբաղված պատասխանատուները վերջին 7 օրում․ (տեսանյութ)

53-րդ օրն է, ինչ փակ է Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհը։ Կյանքի ճանապարհը, ինչպես դա կոչվում էր մեկ էլ 92 թվին, դրանից հետո էլ չէ, մշտապես մերն է եղել, անվտանգ, ապահով։ Հիմա էլի փակ է, Արցախը Հայաստանից կտրված։ Երբեմն հնարավոր է լինում մարդասիրական բեռներ տեղափոխել։ Եվ ամեն անգամ, երբ ապրանք են ստանում, մեծ հերթեր են գոյանում, վաճառում են քիչ քիչ, որ բոլորին հերիքի, բայց չի հերիքում։ Մենք որ մտնում ենք սուպերմարկետ ու դրամարկղի մոտ մի փոքր հերթ է լինում, նեղվում ենք, որ մի 10 րոպե կարող է հերթի մեջ կանգնենք․ մեր Արցախի հայրենակիցները մի ամբողջ օր հերթ են կանգնում, որ մի կիլո գազար առնեն ու վերջում պարզվում է՝ պրծել է արդեն։ Օրերով հերթ կանգնել սննդի համար, սարսափելի է։ Լևոնի թվերը հիշեցի, երեխա էինք, մեզ տանում-թողնում էին, որ հացի հերթ պահենք։ Տարրական ապրելն արդեն պայքար է։ Շուրջ 100 փոքր ու միջին տնտեսվարող դադարեցրել է աշխատանքը, շուրջ 5 հազար մարդ կորցրել է աշխատանքը։ Երեխաները դպրոց չեն գնում, հիվանդները տեղում են հարցերը լուծում, միայն ծայրահեղ վիճակի հիվանդներին հերոսաբար, այն էլ Կարմիր խաչի կամ խաղաղապահների միջնորդությամբ են բերում Երևան, ընտանիքները իրարից կտրվածն են, ով էլ կարողանում է մի բան անել, միանում են իրար, փորձում հաղթահարել օրեկան դժվարությունները, ու բոլորի մոտ շատ ավելի սարսափելի վիճակի սպասում կա, մոտ ապագայում։

Արցախի էս վիճակի համար կա գլխավոր պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Ինչքան էլ այլ թեմաներով շեղեն, չտեսնելու տան, ինչքան էլ սրա-նրա վրա մեղքը բարդեն, այս վիճակի գլխավոր պատասխանատուն իրենք են, ովքեր տարբեր ֆորմատներով բանակցում են ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների հետ, ովքեր երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն են ապահովում ու երաշխավորում։ Իսկ ինչո՞վ են զբաղված նրանք, այդ երաշխավորածները։

Թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյան․ 53 օր Արցախը փակ է, նա տիկնոջ հետ մեկնում է Ղազախստանը տեսնելու։ Ոչ մեկ չի կարող մեզ համոզել, որ գնացել են ու պետական հարցեր են քննարկում, Լաչինի բացման համար կոտորվելու են։ Հետն էլ մի սամալյոտ մարդ է տանում, հատուկ չվերթով։ Իր պատճառով մեր հայրենակիցները կիսասոված են, արտաքին աշխարհից կտրված։ Լավ, կասեք դա էսօր․ իսկ ի՞նչ էր անում նախորդ օրը․ դիպուկահարներով այցելել էր Ջրային կոմիտե, խոսում էր ոռոգման ջրից, Սևանից ջուր բաց թողնելուց՝ առանց ասելու, որ իր օրոք Սևանը աննախադեպ իջել է, մենակ մեկ տարում՝ 14 սանտիմետրով։ Լավ, հետո՞։ Ասեմ, երեկ հանդիպում էր Արևմուտքի շահերի համար հոգի տվող քաղաքական խմբերի ղեկավարների հետ, որոնց կոչում է արտախորհրդարանական ուժեր։ Այ մարդ, ի՞նչ ուժեր, մարդիկ են, որ ամենքը մի կուսակցություն գրանցել իր համար նստել է։ Էս ծանր իրավիճակում էդ մարդու պատկերացրած օրակարգը սա է։ Էնպես չէ, թե մենակ մենք ու Արցախն ենք այս վիճակի մեջ, բոլորից ավելի շատ Նիկոլ Փաշինյանն ինքն է․ բայց մարդը այլ թեմաներով չտեսնելու է տալիս դա, փորձում է չնկատել, ասում է՝ դուք էլ մի նկատեք։

Մյուս պատասխանատուն Արտաքին գործերի նախարարն է. Արարատ Միրզոյանի գուրծունեության մասով, համենայն դեպս, այն, ինչ հրապարակվել է․ վերջին 7 օրում ընդամենը երեք բան է արել՝ հեռախոսազրույց Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ, հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարարին, հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ։ Վերջ, աշխատում է, որ ամբողջ շաբաթվա անելիքը լինի 2 հոգու հետ հեռախոսով խոսելը, մեկին հանդիպել-գալաջի անելը, իսկ որ առանց արդյունքի, դա սովորական է։ Արարատ Միրզոյանը, որպես Փաշինյանի կառավարության արտգործնախարար պատասխանատու է Լաչինի միջանցքի համար։ Երբ իրեն հարցնում էին, թե ինչի՞ ես Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը էնպես ժպտում, որ 32 ատամդ էլ երևում էր, ասում էր՝ եթե ես իմանամ, որ իմ ժպիտով գեթ մեկ կյանք կփրկեմ, պատրաստ եմ ժպտալ, ժպտալ ու անվերջ ժպտալ։ Պարոն Արարատ, հենց նույն Չավուշօղլուն ասում է՝ մենք աջակցում ենք Լաչինի միջանցքի փակելուն, քանի Ադբեջանը իր խնդիրը չի կարգավորել, պետք է չբացի, բա չես ուզո՞ւմ գնաս ժպտաս ու 120 հազար կյանք փրկես։ Չես կարող չէ՞։ Հիշեցնեմ, Արցախում 53 օր մարդիկ գոյատևում են, տալոնով բրինձ են առնում, Հայաստանի արտաքին գործերի նախարարը երկու օր տեսանելի ոչ մի բան չի արել։

Լաչինի միջանցքի բացման մյուս պատասխանատուն պաշտպանության նախարարն է, որի ենթակայության տակ բազմահազարանոց զորք կա։ Որքան էլ որ ծիծաղելի է, բայց, այո, ստացվել է այնպես, որ մեր երկրում Սուրեն Պապիկյանից էլ է բան կախված։ Վերջին 6 օրում ի՞նչ է արել։ Մասնակցել է բանակի օրվա ձևական միջոցառումներին և այցելել է զորամաս։ Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարը, 140 քառակուսի կիլոմետր կորցրած երկրի պաշպանության նախարարը, Արցախի անվտանգության երաշխավոր բանակի ղեկավարը, 6 օրում երկու բան է արել՝ ունեցել է մի արհեստական ելույթ բանակի օրվա առթիվ, դա էլ ստիպված էր ու այցելել է զորամաս․ սա էլ փիար քայլ էր։ Ուզում է ցույց տալ, որ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած հրդեհից հետո ինքը դեռևս պաշտպանության նախարար է։ Իր անտարբերության պատճառով մենք կորցրեցինք 15 զինծառայողի, Պապիկյանը գնացել է նրանց ընկերների հետ հաց է կիսում, բայց ցուցադրական զորամասում, ոչ այնպիսի, ինչպիսին հրդեհված Ազատ գյուղի խրճիթն էր․ վստահ եմ, որ եթե տղերքը զինվորի կարգավիճակում չլինեին, փակ հաստատությունում չլինեին, սանկցիաներով կաշկանդված չլինեին, հետը չէին էլ շփվելու։ Հաղորդագրություն են տարածել, թե Պապիկյանը որոշել է հաճախ անակնկալ այցելել զորամասեր։ Ու այսպես ասած՝ անակնկալ այցելել է մի զորամաս, որտեղ ճաշարանը փայլուն վիճակում է, զինանոցը նորմալ, զինվորները կոկիկ։ Ու դա էլ նկարել ցույց են տալիս։ Էլի խաբում են, ուզում են ցույց տալ, թե մեր զորամասերը էդ վիճակում են, դե երևի էն հրդեհված խրճիթն էլ Սերժի վախտերից էր, խեղճ Նիկոլն ու Սուրոն չէին հասցրել նորոգել։ Ո՛չ, մեր զորամոսերը, զորանոցները էդ վիճակում չեն, վախենամ հիմնականում էն վիճակում են, ինչպիսին գտնվում էր Ազատ գյուղի զորանոցը, խրճիթում են։ Պապիկյանը ինչի՞ չգնաց Ազատ գյուղի մյուս զորանոցը, որ էլի էն հրդեհվածի պես էր, գնար նրանց ճաշարանում հաց ուտեր, ինչի՞ չգնաց մյուս գյուղի զորանոցներ․ չգնաց, որովհետև լուսանկարելու բան չկար, ո՞րտեղ սելֆի աներ, ցելֆոնած ու ճաղավանդակներով խրճիթների ֆոնի՞ն։ Պաշտոնի են նշանակվում, սելֆիի ձողը հետերը տանում են։

Ինչ-որ բարեփոխումներից էին խոսում՝ «ներդրել ենք պաշտպան հայրենյաց նոր ծրագիր», ու հայրենյաց պաշտպաններից 15-ին տարել ենք ողջկիզման։ Պապիկյանի ղեկավարն ասում է՝ սպան պետության հենասյունն է, բանակը պետության հենասյունն է․ բա էս ի՞նչ ձև եք պահում այդ հենասյունը, որ 15 օր առաջ այդ հենասյունը դարձավ մոխիր։ Հրդեհից անցել է 2 շաբաթ, ի՞նչ եք արել զորանոցներում մարդկային պայմաններ ստեղծելու համար, դա ցույց տվեք՝ իմանանք։

Ահա թե Հայաստանի ու Արցախի պատասխանատու-երաշխավորները մեկ շաբաթում ինչով էին զբաղված։ Կարծես ոչինչ էլ չի եղել, սովորական պաշտոնյայի առօրյա, ոչմի ճգնաժամ էլ չկա, ոչ մի շրջափակում էլ չկա։ Ու իմացեք՝ իրենք ամեն շաբաթ են նման աննշան բաներով իրենց օրը լցնում։ Կրկնում եմ՝ ում վրա էլ մեղքը գցեք, Հայաստանի համար, անվտանգության համար, Արցախի համար, Լաչինի միջանցքի համար պատասխանատուն դուք եք։ Էնպես չէ, որ կարող եք խոսքերով էդ պատասխանատվությունը գցեք ձեր ուսերից։ Հայաստանը Արցախի նկատմամբ պարտավորություն ունի Սահմանադրությամբ, Անկախության հռչակագրով, բազմաթիվ օրենքներով ու որոշումներով։ Բացի այդ, չես կարող գնալ ու Արցախի անունից բանակցել, կամ քո անունից բանակցել, բայց որոշել, որ պետք է Արցախի հարցը լուծես Ադրբեջանի կազմում թողնելով, բայց գաս ու ասես՝ ես միջանցքը բացելու հետ կապ չունեմ։ Միջանցքը փակվել է ՀՀ իշխանությունների անհեռատես քայլերի պատճառով։ Հայաստանի իշխանությունը ասում է կապ չունեմ, բայց բանակցում է, որ Արցախը դառնա Ադրբեջանի կազմում, այսինքն՝ արցախցին դառնում է Ադրբեջանի քաղաքացի, իսկ Լաչինի միջանցքը, այդ տրամաբանությամբ, դառնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների բացման հարց։

Կարճ ասած՝ ավելի քան վստահ եմ, որ Լաչինի միջանցքի բացման հարցով որևէ իրատեսական բանակցություն տեղի չի ունենում, թվարկածներիցս և ոչ մեկի կողմից։ Սպասում են, որ հարցը կարգավորվի խաղաղության պայմանագիր կոչված սև թղթի ստորագրման շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտնեց Ադրբեջանի պլանները՝ հղում տալով իր հավաստի աղբյուրներին։ Այն է, թե՝ Լաչինի միջանցքը կբացեն, հետո էլի կփակեն ու այնքան, մինչև Արցախցիները հոգնեն ու հեռանան Արցախից։ Որքան էլ ցանկանաք՝ դա չի լինելու․ ես վստահ եմ, որ լինելու է այսպես՝ հենց բացվի միջանցքը, արցախցիները ոչ թե հեռանալու են, այլ առնվազն մի տարվա առևտուր են անելու, որովհետև արդեն գիտեն՝ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները համագործակցելով են աշխատում ու իրենցից ամեն ինչ սպասելի է։

Աղբյուրը՝ yerevan.today