Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Ոստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ) Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ) Ինչ իրավիճակ է Լարսում Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ) Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ) Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի է

Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասինԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՏեր Վրթանեսի սիրտը ստենտավորել ենՄայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած հակընդդեմ հավաքների մասնակիցների քանակի մասինՏեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացելՈստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ)Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է ԼարսումՄարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ)Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել էԾափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՂարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ ՓաշինյանՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի էՀոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակումՍպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Թրամփը դիմել է ազգին. 20 րոպե գովել է իրեն և քննադատել Բայդենին, բայց չի հիշատակել ոչ Ուկրաինան, ոչ ՎենեսուելանՄասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելըԿղզիներ, որոնք չեն խորտակվում. Բերմուդյան կղզիների քարե գաղտնիքը լուծված էԳարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիսԶելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարինԲելգիայի վարչապետը կոչ է ուղղել միասնության ռուսական ակտիվների բռնագրավմանը դեմ հանդես եկողներինԵղանակը ՀայաստանումԼեհաստանը մարտական ​​պատրաստության է բերել Patriot հրթիռային համակարգերըՎանաձորի մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ հաշվեկշռում. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՆախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներըԵրիտասարդների խնդիրները՝ երիտասարդների աչքերով (տեսանյութ)Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի վերադարձի հարց չի եղել․ ՊեսկովԿառավարությունը 106 մլն դրամ հատկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համարՎեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն. Մայր ԱթոռԵՄ երկրները ռուսական ակտիվների հարցի շուրջ երկու ճամբարի են բաժանվել․ PoliticoՏոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճելԳերմանիան լրացուցիչ 70 մլն եվրո օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ ձմռան համար Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի համար 50 միլիարդ եվրոյի գնումների փաթեթը․ DPAՎրաստանը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի ՀայաստանՄայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան ՀայրերինՉինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործենԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվիNissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿՉի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. Տարեկան մարդը կարող է 2 հեռախոս բերել. ՓաշինյանԱդրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել ՇահրամանյանԱլեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրաԹրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահԹրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում»300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ըԵթե մարդու տունը մենավոր է, ավելի լավ է իրեն էդ տեղից էվակուացնենք, քան գազ քաշենք. Փաշինյան
Աշխարհ

Երկարատեւ պատերազմը լուրջ խնդիրներ կստեղծի ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ մնացած աշխարհի համար. RAND

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մասին քննարկումներն ավելի ու ավելի են կենտրոնանում այն ​​բանի վրա, թե՞ ինչպես կարող է ավարտվել հակամարտությունը: Ամերիկյան RAND վերլուծական կենտրոնի փորձագետները նոր հոդվածում նշում են պատերազմի զարգացման ուղիները եւ ԱՄՆ շահերի համար հնարավոր հետեւանքները։

Նրանք պնդում են, որ Միացյալ Նահանգները մեծ շահ ունի Ուկրաինայում երկարատեւ պատերազմից խուսափելու հարցում: Եվ, չնայած Վաշինգտոնը չի կարող միայնակ որոշել հակամարտության տեւողությունը, այն կարող է քայլեր ձեռնարկել՝ բանակցությունների միջոցով կարգավորումն ավելի հավանական դարձնելու համար: Դրանք ներառում են Ուկրաինային ապագա օգնության ծրագրերի հստակեցում, Ուկրաինայի անվտանգության ապահովման պարտավորությունների ստանձնում, Ուկրաինայի չեզոքության երաշխիքների ապահովում եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման պայմանների ստեղծում։

Նման քայլերը կարող են առանցքային լինել Ռուսաստանին եւ Ուկրաինային դեպի խաղաղ բանակցություններ մղելու համար: Այլընտրանքը «երկարատեւ պատերազմն է, որը լուրջ խնդիրներ կստեղծի ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ մնացած աշխարհի համար»։

«…Թեեւ ավելի երկար պատերազմը կարող է թույլ տալ ուկրաինացի զինվորականներին ազատագրել ավելի շատ տարածքներ, այն նաեւ այլ հետեւանքների կհանգեցնի ԱՄՆ շահերի տեսանկյունից: Երկարատեւ հակամարտությունը, որքան էլ դա այլասերված թվա, որոշակի իրական օգուտներ ունի Միացյալ Նահանգների համար: Ավելի երկար պատերազմը ավելի կթուլացնի ռուսական բանակն ու ռուսական տնտեսությունը։ Բայց պատերազմն արդեն այնքան կործանարար է եղել ռուսական իշխանության համար, որ հետագա աստիճանական թուլացումը կարող է այլեւս այնքան էլ առավելություն չհանդիսանալ ԱՄՆ-ի շահերի համար, որքան հակամարտության սկզբնական փուլերում... Երկարատեւ պատերազմը ճնշում կգործադրի նաեւ եվրոպական կառավարությունների վրա՝ շարունակելու նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից եւ ավելի շատ ծախսոր անելու իրենց պաշտպանության վրա, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է նվազեցնել ԱՄՆ պաշտպանական բեռը Եվրոպայում։ Այնուամենայնիվ, երկարատեւ պատերազմն ունի նաեւ զգալի թերություններ։ Այն կհանգեցնի ուկրաինական քաղաքացիական բնակչության հետագա մարդկային կորուստների, տեղահանումների եւ տառապանքների։ Ուկրաինայի համար այդ մարդասիրական հետեւանքները նվազագույնի հասցնելը բխում է Միացյալ Նահանգների շահերից։

Շարունակվող հակամարտությունը բաց է թողնում նաեւ այն հնարավորությունը, որ Ռուսաստանը կվերադարձնի Ուկրաինայի ռազմական ձեռքբերումները, որոնք ձեռք են բերվել 2022 թվականի աշնանը։ Ռազմական օգնության ջանքերի ինտենսիվությունը կարող է նաեւ անկայուն դառնալ որոշակի ժամանակահատվածից հետո: Հաղորդվում է, որ եվրոպական եւ ամերիկյան զենքի որոշ պաշարներն արդեն իսկ սպառվում են: Այսպիսով, հիմքեր կան կարծելու, որ ավելի երկարատեւ պատերազմը կհանգեցնի Ուկրաինայի հետագա ձեռքբերումների, հնարավոր են նաեւ կորուստների։

Ուկրաինական պետության տնտեսական վճարունակության պահպանման ծախսերը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության համար շատ անգամ կավելանան, քանի որ հակամարտությունը խեղդում է ներդրումներն ու արտադրությունը։ Ուկրաինացի փախստականները դեռեւս չեն կարող վերադառնալ եւ, որպես հետեւանք, հարկային եկամուտներն ու տնտեսական ակտիվությունը զգալիորեն ցածր են, քան մինչեւ պատերազմը։

Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքները ոչնչացնելու Ռուսաստանի արշավը լուրջ երկարաժամկետ մարտահրավերներ կստեղծի պատերազմի ջանքերի պահպանման եւ տնտեսության վերականգնման համար, եւ էապես մեծացրել է Կիեւի կանխատեսումները՝ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից իրեն անհրաժեշտ տնտեսական աջակցության վերաբերյալ:

Պատերազմից բխող համաշխարհային տնտեսական ցնցումները կշարունակվեն եւ, հնարավոր է, կբազմապատկվեն այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը կշարունակվի: Պատերազմի բռնկումը էներգակիրների գների կտրուկ աճ է առաջացրել, որն իր հերթին նպաստել է գնաճին եւ ամբողջ աշխարհում տնտեսական աճի դանդաղմանը։ Ակնկալվում է, որ այս միտումները ամենաշատը կհարվածեն Եվրոպային: Միայն էներգակիրների գների աճը, ամենայն հավանականությամբ, 2023 թվականի ձմռանը Եվրոպայում կհանգեցնի գրեթե 150 հազար մահացության (միջինից 4, 8 տոկոսով ավելի):

Բացի Ռուսաստանի համար հնարավոր օգուտներից եւ Ուկրաինայի, Եվրոպայի եւ աշխարհի համար տնտեսական հետեւանքներից, երկարատեւ պատերազմը հետեւանքներ կունենա նաեւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա: Իր մյուս գլոբալ առաջնահերթությունների, մասնավորապես՝ Չինաստանի հետ մրցակցության վրա կենտրոնանալու Միացյալ Նահանգների կարողությունը սահմանափակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը խլում է բարձրաստիճան քաղաքական գործիչների եւ ԱՄՆ ռազմական ռեսուրսների ժամանակը: ԱՄՆ-ի հիմնական շահերի վերաբերյալ Ռուսաստանի հետ երկկողմանի կամ բազմակողմ ներգրավվածությունը, չխոսելով համագործակցության մասին, քիչ հավանական է:

Համաշխարհային մասշտաբով, Ռուսաստանի հետ երկարատեւ լարվածությունը կշարունակի խաթարել բազմակողմ ինստիտուտների աշխատանքը, ինչպիսին է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ կսահմանափակի ընդհանուր մարտահրավերներին կոլեկտիվ արձագանքելու հնարավորությունը: Այս պատերազմի ընթացքում Իրանի հետ Ռուսաստանի խորացող ռազմական համագործակցությունը, այն ժամանակ, երբ Իրանը հրաժարվում է միջուկային ծրագիրը զսպելու իր պարտավորություններից, հուշում է, որ Մոսկվան կարող է փչացնող դեր խաղալ այնպիսի հարցերում, ինչպիսին է զենքի չտարածման քաղաքականությունն է: Եվ, չնայած Ռուսաստանն ավելի շատ կախված կլինի Չինաստանից, անկախ նրանից, թե երբ կավարտվի պատերազմը, Վաշինգտոնը երկարաժամկետ շահագրգռվածություն ունի առ այն, որ Մոսկվան Պեկինի ամբողջական վերահսկողության տակ չընկնի: Ավելի երկար պատերազմը, որը մեծացնում է Ռուսաստանի կախվածությունը, կարող է ԱՄՆ-ի հետ մրցակցության հարցում առավելություն տալ Չինաստանին:

Քանի դեռ պատերազմը շարունակվում է, էսկալացիայի երկու ձեւերի ռիսկը բարձր կմնա։ Երբ պատերազմն ավարտվի, ռիսկը կտրուկ կնվազի։ Հետեւաբար, էսկալացիայի ռիսկերը նվազագույնի հասցնելու ԱՄՆ-ի առաջնային շահը պետք է ամրապնդի երկարատեւ պատերազմից խուսափելը: Կարճ ասած, երկարատեւ պատերազմի հետեւանքները՝ էսկալացիայի անընդհատ աճող ռիսկերից մինչեւ տնտեսական վնաս, շատ ավելին են, քան հնարավոր օգուտները:

Քանի որ կողմերից ոչ մեկը, կարծես թե, բացարձակ հաղթանակի հասնելու մտադրություն կամ կարողություն չունի, պատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների ինչ-որ արդյունքով»: