Նոր Զելանդիայում երրորդ օրը շարունակ ջրհեղեղներ եւ սողանքներ են
Նոր Զելանդիայի հյուսիսային կղզում կրկին հորդառատ անձրեւներ են տեղացել՝ պատճառ դառնալով սողանքների եւ ջրհեղեղների․ զոհերի թիվը հասել է չորսի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Ուրբաթ օրվանից ի վեր հորդառատ անձրեւների տակ գտնվող 1,6 միլիոն բնակչություն ունեցող Օքլենդը շարունակում է արտակարգ դրության ռեժիմով ապրել: MetService-ը նախազգուշացրել է կիրակի եւ երկուշաբթի սպասվող ավելի խիստ եղանակի մասին հյուսիսային կղզում:
Արտակարգ իրավիճակի կիզակետը տեղափոխվել է հարավ, իսկ Ուայտոմո շրջանում, որը գտնվում է Օքլենդից մոտ 220 կմ հեռավորության վրա, շաբաթ ուշ երեկոյան արտակարգ դրություն է հայտարարվել:
Կիրակի օրը ոստիկանությունը հայտնել է, որ իրենք օգնում են երթեւեկության կառավարմանը եւ ճանապարհների փակմանը տարածաշրջանում այն բանից հետո, երբ հորդառատ անձրեւները «առաջացրել են բազմաթիվ սողանքներ, ջրհեղեղներ եւ վնասել ճանապարհները»:
Ոստիկանությունը հայտնել է, որ «զանգվածային ջրհեղեղ» է եղել նաեւ մոտակայքում գտնվող Պլենտի ծովածոցում, ինչպես նաեւ սողանք, որի հետեւանքով տուն է ավերվել:
Իշխանությունները կիրակի օրը հայտնել են, որ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության, եւ հարյուրավոր տներ՝ առանց ջրի:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)