Ովքե՞ր են «սալյուտ» խփողները եւ քանիսն են նրանք
Առանց չափազանցության, կեսգիշերին առնվազն ժամուկես անդադար «սալյուտ» խփող հայաստանցիներն արժանացել են բոլոր բանական մարդկանց պարսավանքին:
Իսկապես, դժվար է հասկանալ, թե ի՞նչն է դրդում հայ մարդուն հրավառություն անել, երբ հարեւան շենքում, տանն ապրող երիտասարդը զոհվել է ընդամենը երկու տարի առաջ, երբ ընդամենը երեք ամիս առաջ երկու հարյուրից ավելի տղերք են զոհվել, երբ նրանցից երկուսի մարմինը դեռ հանձնված չէ հողին, երբ ունենք գերիներ ու շրջափակված Արցախ:
Իրականում «սալյուտ» խփողները քիչ են, շատ քիչ: Բայց նրանց դատարկության աղմուկը շատ բարձր է լսվում եւ տպավորություն է առաջանում, որ ազգն է այդպիսին: Ոչ, հիշեք, նրանք շատ քիչ են, պարզապես ստանում են գործող վարչախմբի աջակցությունը:
Լիներ արժանապատիվ մարդկանց կառավարություն, ապա որեւէ մեկը չէր հանդգնի իր ուղեղի դատարկությունն այսքան մեծ աղմուկով արտահայտել:
Կասեք, որ շատ անգամ հրավառություն անում են, պայթուցիկները գմփացնում են դեռահասները: Այո, ճիշտ եք, բայց մի մոռացեք, որ նրանք ունեն ծնողներ:
Top-News.am


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)