Ամանորյա ուղերձում «Արցախ», «արցախցիներ» չասող մարդը չի կարող Հայաստան ղեկավարել
Նիկոլ Փաշինյանն ամանորյա ուղերձի երկար եւ իրավիճակից չբխող տեքստում խուսափեց ոչ միայն Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործելուց, այլ նաեւ անգամ մեկ անգամ չօգտագործեց «Արցախ», «արցախցիներ» բառերը:
Փոխարենը նա մի կարճ պարբերության մեջ հիշատակեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին, նշելով, որ միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին:
Եթե մի փոքր ուշադիր լինեք, ապա նա խուսափեց նշել, թե որ երկիրն է շրջափակել Արցախը:
Ի դեպ, Փաշինյանն արցախցիներին, իր բառերով Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին եւ եղբայրներին, ինչպես նաեւ հայաստանցիներին առաջարկեց շրջափակման պայմաններում խորհել: «Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար»,- շեշտել է ն:
Ակնհայտ է, որ այս ուղերձի հեղինակը չի կարող ղեկավարել մեր երկիրը եւ չի կարող պաշտպանել հայերի շահը: Սա արդեն աքսեոմ է:
Top-News.am


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)