«Վախենում եմ Արցախ չունենալուց, արցախահայությանը կորցնելուց»․ Մարջան Ավետիսյան
Դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր ինստագրամյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին չորս տարիների իր ապրումներին, մտածմունքներին ու ապրումներին։
«Նախորդ գրառումս ջնջեցի՝ ջղաձիգ հուզական պոռթկում էր, գրեցի, հետո հասկացա, որ ոչ հասցեատերերն են ամոթ զգալու, ոչ, առավել ևս, արնախումի ընտանիքը:
Դեռ 2018-ից կանխազգացել եմ (կոլեգաներս, ընկերներս ու հարազատներս կփաստեն) ողբերգությունների այն ամբողջ շղթան, որոնք ապրեցինք ու ապրում ենք:
Ոչ մի վայրկյան չեմ հավատացել հեղափոխականներին, ինձ մեղադրել եմ (մեղադրել են) անհավատության ու ժողովրդի ձայնին ականջալուր չլինելու համար:Հիմա չեմ գրում, որ ասեմ «ես ճիշտ էի, դուք սխալ». արդեն ուշ է մեղադրանքների, ատելության, անգամ միմյանց սիրո խոստովանություններ անելու համար:
Ես այն մարդկանց թվին եմ պատկանել, որոնք իրենց կյանքը չեն պատկերացրել օտար երկրում:
Պատերազմից հետո գնացի, որ չմեռնեմ:
Եթե կուզեք`փախա, գլուխս առա ու փախա, որ մոռանամ, որ չսատկեմ, որ չխեղդվեմ անզորությունից: Գաղթականի ցուպը ոսկրացել ու կպել է մեր ողնաշարին, մտածում ենք կփախչենք կգնանք, բայց, ավաղ, գնալով մենք մեզ էլ ենք մեզ հետ տանում:Ես չեմ ճանաչում մի հայ, որ Հայաստանից հեռացել է գիտակից տարիքում ու երջանիկ է օտարի հողում:
Իմ կյանքի ամենածանր պահերին անգամ իմացել եմ, որ լույսը բացվելու է.
վերջին 4 տարում լույս չտեսանք՝ չբացվեց:
Ինձ երջանիկ համարելու շատ առիթներ ունեմ, երջանիկ եմ որպես կին, դերասանուհի, զավակ, բայց քիչ է։
Կասեք «ի՞նչ ես ուզում աղջիկ ջան ,գնա հանգիիիստ ապրիիիի»:
Ես վախենում եմ, վախենում եմ Արցախ չունենալուց, արցախահայությանը կորցնելուց, վախենում եմ գնալուց, վախենում եմ վերադարձից, վախենում եմ ինքնաթիռների երկրիս հասցեն չգտնելուց։
Վախենում եմ ոտքերիս տակ հողը կորցնելուց ու անհասցե թափառելուց…», - գրել է դերասանուհին։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)