Կաթողիկոսի կալանավորված դատախազ եղբորորդուն պատժում են հորեղբոր գործունեության համար. բացառիկ հարցազրույց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվող Նորին Սուրբ Օծություն ՏՏ Գարեգին Բ-ի եղբորորդին իր կալանքը հորեղբոր գործոնով չի պայմանավորում: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը շուրջ կես տարի է՝ կալանքին տակ է, «Ժողովորդ» օրաթերթի հետ Հակակոռուպցիոն դատարանում կայացած բացառիկ զրույցի ժամանակ ասել է կալանավորը:
«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե այս ամիսների ընթացքում հասկացե՞լ է, թե որն է իր մեղքը, որ հայտնվել է կալանավայրում, Կորյուն Ներսիսյանը պատասխանել է. «Արդարադատությունը, իմ կարծիքով, կպարզի մեղքի խորությունը, բովանդակությունը, իսկ որպես այդպիսին՝ ես որեւէ մեղք չունեմ»:
«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին՝ արդյո՞ք իրեն պատժում են՝ պահելով կալանքի տակ իր կաթողիկոս հորեղբոր գործունեության մասով, Շենգավիթի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը նշեց. «Թույլ տվեք նման առարկայական հանգամաքներին չանդրադառնամ, որովհետեւ, ըստ էության, այդ ամեն ինչը ես որեւիցե ձեւով չեմ ուզում կապել այս իրավիճակի հետ»:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի 11-ին ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ.Գ.-ի եւ Ն.Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանը 5 ամիս է՝ կալանքի տակ է, եւ գործը հասել է Հակակոռուպցիոն դատարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)