1200 բեռնատար կանգնած է Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում և թույլ չեն տալիս շարունակել երթևեկը․ Գառնիկ Դանիելյան
«Այսօր եմ պաշտոնապես ստանձնել Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններս եւ չէի ցանկանա հապշտապ մոտենալ Խորհրդարանի ամբիոնին։ Սակայն ստեղծված իրավիճակը թելադրում է դա անել։ Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից դիմում եմ բեռնափոխադրող մեր հազարավոր հայրենակիցներին, որոնք այս պահին շատ դժվար վիճակում են հայտնվել։
Շուրջ 1200 բեռնատար այս պահին, 5-6 կիլոմտերանոց հերթում արդեն տեւական ժամանակ կանգնած է Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում, որոնց թույլ չեն տալիս շարունակել երթեւեկը դեպի Վերին Լարս ու հետագա ժամանման վայրեր։ Բացակայում են տարրական կենցաղային պայմանները, թույլ չի տրվում բեռնատարներին վերադառնալ անգամ Հայաստան»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով , որ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է վարորդների հետ։
«Այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ են մեր տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքները, այլ ապրանքներ, տապալման վտանգի առաջ են բազմաթիվ միջազգային առեւտրային պայմանագրեր, ինչն էլ իր բացասական հետեւանքն է ունենալու հայ ձեռներեցների եւ արտադրությունների համար։ Ադրեն երկու օր է, ինչ չեմ կարողանում որեւէ հանգնամանալից բացատրություն ստանալ ոլորտի ենթադրյալ պատասխանատու՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։ Դա մեղմ է ասված, նրա հետ կապվել անգամ չի հաջողվում։ Այսօր մեր հայրենակիցներին որեւէ հանգամանալից, հոդաբաշխ բացատրություն չի տրվում»,-նշեց Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․
« Ոչ պաշտոնական զրույցներում՝ թաքցնելու համար սեփական անզորությունը, սեփական քաղաքացիների, տնտեսվարողների, գյուղացիների շահերը պաշտպանելուն կոչված կառավարության պարտականությունների չկատարման պատճառաբանություն բերում են այլ երկրների, մասնավորաբար Ռուսաստանի Դաշնության սահմանափակումներն ու դիրքորոշումները։ Իշխանությունը, կառավարությունը հենց դրա համար է, որ կարողանա լուծել իր քաղաքաքացիների հարցերը, նաեւ արտաքին ճակատում կարողանա խնդիրները կարգավորել։ Հակառակ դեպքում ստացվում է ուղղակի մի խայտառակ վիճակ՝ իշխանությունը հայտարարում է, թե անկարող է բոլոր հարցերում՝ զենքի գնումից, սեփական երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուց մինչեւ հայ գյուղացու, բեռնափոխադրողի, արտադրողի տարրական շահերը պաշտպանելը»,-նշեց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)