Առանց հայրենիքը, պետությունը սիրելու ոչինչ չի ստացվելու
Վիլյամ Սարոյանը, երբ ստացավ իր առաջին մեծ հոնորարը եւ եկավ Հայրենիքը տեսնելու, հետո, երբ արդեն վերադարձել էր ԱՄՆ, գրեց, թե ցավով արձանագրեցի, որ հայը Հայաստանում ապրում է այնպես, ինչպես Ֆրեզնոյում, Փարիզում, Թեհրանում կամ Բաղդադում:
Սարոյանն այս մասին գրել էր 1930-ականների կեսերին: Մեծ հաշվով ոչինչ չփոխվեց: Ոչինչ, անգամ 1991-ի անկախությունից հետո: Ոչինչ, անգամ Շուշիի ազատագրումից, Արցախի ազատագրումից հետո: Հայը ապրում էր երազելով Ռուսաստան գնալու, երազելով գրին քարտ շահելու, Ստրասբուրգում հանձնվելու մասին:
Իսկ մի՞թե կարող էին չձախողվել, եթե դու չես սիրում քո երկիրը, այն քո մեծ տունը չես համարում, այլ ապրում ես այլոց տներում հայտնվելու մասին:
Մի՞թե մենք չպետք է պատժվեինք, եթե անդադար ասում էինք՝ այս երկիրը երկիր չէ կամ երեխաներն այստեղ ապագա չունեն: Իսկ որտե՞ղ ունեն Ռուսաստանում, ԱՄՆ-ո՞ւմ, Ֆրանսիայո՞ւմ, որտեղ տասը երիտասարդից երկուսը պնդում է, թե ինքը համասեռամոլ է:
Ցավն այն է, որ հավաքական միջին հայի պատճառով տուժեցին եւ այս երկիրը սիրողները, տուժեց այն հրաշք, ոսկե սերունդը, որ ծնվել էր 2000-ականների սկզբին, սերունդ, որ իսկապես սիրում էր ու սիրում է հայրենիքը ու չի էլ պատկերացնում անարժանապատիվ կարգավիճակը, անկախության կորուստը: Տուժեցին անգամ զոհվելով, բայց զոհվելով ասացին՝ գնացեք ու կռվեք երկրի արժանապատվության համար:
«Երբ է լավ լինելու»,- հաճախ են հարցնում: Լավ է լինելու, երբ հասկանանք ինչ է պետությունը եւ հայրենիքը ու իսկապես սիրենք այն: Շատ սիրենք: Իսկ երբ սիրենք, կբացվեն մեր աչքերը եւ կհասկանանք, թե ով իրենից ինչ է ներկայացնում, ով է խաբում, իսկ ով է ազնիվ: Կհասկանանք, որ ինչու է անհրաժեշտ իշխանափոխությունը, եւ որ ամենակարեւորն է՝ ինչ պետք է անենք դրա համար: Կհասկանանք, որ միմյանց ատելով հայրենիք չեն սիրում, միմյանց ոչնչացնելով, հայրենիք չեն պահում:
Top-News.am


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)