Եթե ոմանց թվում է, թե թշնամական հինգ կետերը Բաքվի բռնապետական վարչախմբի վերջին պահանջներն են, չարաչար սխալվում են
Եթե ոմանց թվում է, թե «հավաստի աղբյուրի» բացահայտած թշնամական հինգ կետերը Բաքվի բռնապետական վարչախմբի վերջին պահանջներն են, ապա նրանք չարաչար սխալվում են։ Սխալվում են հենց այնպես, ինչպես սխալվում էին՝ կարծելով, թե թշնամուն Արցախի յոթ շրջանների զիջումը բերելու է խաղաղության։
Նույնիսկ այդ կետերի ամբողջական կատարմամբ և դրա վերաբերյալ «խաղաղության պայմանագիր» հորջորջվող թղթի ստորագրմամբ ոչինչ չի ավարտվելու, այլ միայն սկսվելու է թշնամական պահանջների հաջորդ «փաթեթի» առաջքաշումը, որով արդեն լավագույն դեպքում իբր «լայն ինքնավարություն» կառաջարկվի Էրմանիսթան անունով երկրամասին։
Մենք՝ որպես ազգ և պետություն, ի վերջո, պետք է մեկընդմիշտ հասկանանք և արձանագրենք, որ չի կարելի երկրորդ անգամ մտնել միևնույն գետը, և փրկություն չի լինելու, եթե չվերականգնվի ուժային հավասարակշռությունը, ուստի այսօր պետք է հայտարարվի միայն մեկ համազգային օրակարգ՝ թշնամուն զսպելուն և նրա նկատմամբ հետագա գերակայության հասնելուն միտված Հայաստանի վերականգնումը։
#հավերժականՀայաստանը
Վարդանն Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)