«Փաստ». Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ. ի՞նչ վերաբերմունք ունի պաշտոնական Մոսկվան
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ նախապես պլանավորված հանդիպումներից զատ, ԵՄ ներկայացուցիչներին է ներկայացնելու հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած Արարատ Միրզոյան - Ջեյհուն Բայրամով հանդիպման մանրամասները, քննարկված հարցերի առանցքը։
Մեր աղբյուրը նշում է, որ Գրիգորյանը եվրոպացիներին է ներկայացնելու նաև ներկայումս ընթացող սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի ընթացքը։ Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցել է նաև, որ օրերս Երևանում գտնվող՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր այցի ընթացքում հայկական կողմին հորդորել է մինչև հոկտեմբերի վերջ ձեռքի տակ պատրաստ ունենալ «խաղաղության համաձայնագրի» վերջնական տարբերակը։ Թերթը տեղեկություններ ունի, որ հայադրբեջանական «խաղաղության պայմանագիրը» ստորագրվելու է Բրյուսելում նոյեմբերի առաջին տասնօրյակում։
Ի դեպ, թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ այս հարցում պաշտոնական Մոսկվան արդեն տվել է իր դրական կարծիքը։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Մոսկվայի համար ավելի կարևոր են սահմանազատման գործընթացը և կոմունիկացիաների շուրջ կոնկրետ բանակցությունները, քան տարածաշրջանում լարվածության խորացումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)