Ինչու՞ Ադրբեջանը որոշեց հրապարակել իր իսկ կողմից կատարված հանցագործությունները հենց այս պահին
Zham.am-ը գրում է.
«Գրեթե բոլորի համար է պարզ, որ հայ գերիների դաժան սպանությունների տեսանյութի հրապարակման որոշումը իրականացվել է ամենաբարձր մակարդակով: Ադրբեջանն իր այդ քայլով նպատակ է ունեցել հայ հանրությանը դնել Casus belli վիճակի մեջ: Այսինքն իր այդ քայլով, նա նպատակ էր հետապնդում վիժեցնել բոլոր տեսակի բանակցությունները, որպեսզի դրանից հետո հայտարարեր, որ քանի որ բանակցությունները դադարել են, նա իրավունք է ստանում շարունակել իր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ: Հիշենք, որ երեկ կայացավ Հայստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի վիժեցման հավանականությունը շատ մեծ էր: Ընդ որում հայկական կողմը հայտնվել էր բարդ վիճակում: Հրաժարվել այդ հանդիպումից, նշանակում էր առիթ տալ Ադրբեջանին նոր ռազմական գործողություններ իրականացնելու համար, իսկ բուն այդ հանդիպումն այդ վայրագությունների տեսանյութի ֆոնին, ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանին:
Դրսում, փաստացի, նկատում են, որ հայկական կողմը ոչ թե ուզում է պայմանավորվել Ադրբեջանի հետ, այլ մուրում է խաղաղությունը Բաքվից: Հասկանալի է, որ այդ ֆոնին, Ադրբեջանի ակցիաները դիվանագիտական հարթակում շեշտակիորեն մեծանում են:
Երբ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սեղանի վրա որևէ փաստաթուղթ գոյություն չունի այս պահին, նա այս հարցում ճիշտ է ասում: Փաշինյանի նման ղեկավարի պարագայում, ինչի՞ պիտի Ադրբեջանը շտապի: Այդպիսի «նվերը» եզակի է լինում և Իլհամ Ալիևը փորձում է մաքսիմալ օգուտ քաղել այս իրավիճակից, մինչև հայերը ուշքի չգան և փոխեն երկրի ներքին դասավորությունները:
Նույն վիճակն էր 1993-ին Ադրբեջանում, երբ այդ երկրի ղեկավարը իրենց «Փաշինյանն էր»՝ Աբուլֆազ Էլչիբեյը: Պարզապես հայկական կողմը չկարողացավ լիարժեքորեն օգտվել այն ժամանակվա բարենպաստ վիճակից երկու պատճառով: Նախ այն ժամանակվա Հայաստանի ղեկավարը Տեր-Պետրոսյանն էր, իսկ Ադրբեջանում էլ Էլչիբեյին, պարտությունից հետո անմիջապես փոխեցին և երկրի ղեկավար դարձավ փորցառու Հեյդար Ալիևը:
Դրա համար էլ, այն ժամանակ Հայաստանը չկարողացավ Բաքվին պարտադրել խաղաղ պայմանագիր սեփական օրակարգով: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջերս արտահայտած գնահատականը Ալիևի ոչ գթասիրտ լինելու մասին, ամբողջովին բացահայտում է, թե ինչու մեզ այն ժամանակ չհաջողվեց ավարտել պատերազմը նոր պայմանագրով:
Մինչդեռ այսօր, Ալիևը փորձում է շոշափել, թե ինչքան կարող է զիջել հայկական կողմը, և տեսնելով Փաշինյանի մանկամտության աստիճանը հասկանում է, որ այս գործընթացի «հատակին» դեռ չի հասել:
Եվ զանազան կազուս-բելիների ձևով փորձում է հրահրել նոր պատերազմ, որպեսզի հասնի իր բոլոր նպատակներին: Իսկ թե ո՞րն է իր վերջնական նպատակը, նույնիսկ Փաշինյանն է հասկացել, բայց իր համար դա արդեն շատ ուշ է»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)