Հակամարտության սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռ անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
Արցախում 44–օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի 303 անձ անհետ կորած է համարվում, այս մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական պատվիրակությանը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արված աշխատանքի ամփոփագրում։
Կազմակերպությունը ավելի քան 1,450 զանգ և այց է ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում։
«Չորս ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, 12 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը, 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով, հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 65 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների ընթացիկ գնահատման շրջանակներում»,– ասվում է ամփոփագրում:
ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ 8 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 66 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ:
Մոտ 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին: ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը:
ԴՆԹ անջատման 9 հավաքածու է տրամադրվել Երևանի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին (ԴԲԳԿ): Երևանի ԴՆԹ լաբորատորիային տրամադրվել են հետմահու և կենսաբանական նմուշներից ԴՆԹ կրկնահանման հավաքածու, ԴՆԹ անջատումից առաջ նմուշների մշակման հատուկ սարքավորում (կրիոգեն մանրացման սարք):
Երկու խորհրդատվական այց է կատարվել ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիա ԿԽՄԿ-ի գենետիկայի մասնագետների կողմից` ԴՆԹ թեստավորման գործընթացին փորձագիտական խորհրդատվութամբ և դասընթացով աջակցելու նպատակով:
Մեկ դիասառնարան ու ամբարձման հիդրավլիկ մեկ սայլակ է տրամադրվել և տեղադրվել Եղեգնաձորի դիահերձարանում: ԴԲԳԿ-ին տրամադրվել են նյութեր (նշտարներ, շեղբեր, դիապարկեր, և այլն) և անհատական պաշտպանության 1000 միջոց՝ աճյունների հետ պատշաճ վարվեցողության համար:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)