նիկոլի պաշտոնանկության եւս մի հիմնավոր պատճառ
Արցախում արդեն մի քանի օր է, մեղմ ասած, լարված վիճակ է: Երեւանում պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգեր են հնչում, ոմանք սոցիալական եւ ոչ միայն սոցիալական ցանցերով խուճապ են տարածում եւ անգամ ադրբեջանցիների հրապարակած տեսանյութեր տարածում, իսկ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան չկա ու ծպտուն չի հանում:
Անգամ կիսանորմալ, կիսակայացած երկրների առաջնորդները ցանկացած միջադեպի, աղետի, արտակարգ իրավիճակի, էլ չասաց մարտական գործողությունների բռնկման դեպքում ընդհատում են արձակուրդն ու վերադառնում արձակուրդից: նիկոլը ոչ ընդհատեց արձակուրդը, ոչ էլ հայտարարություն արեց:
Այս ամենից հետո արդյոք լումայի արժեք ունի նրա մնալը վարչապետի պաշտոնում: Իհարկե չունի: նիկոլը պետք է վայրկյան առաջ պաշտոնանկ արվի: Ի դեպ, Բերձորը հանձնելու անոնսը շաբաթներ առաջ հենց նիկոլն էր արել, իսկ հետո պարզվեց որ Բերձորը հանձնելու որեւէ պարտավորվածություն (գրավոր), որեւէ ստորագրված փաստաթուղթ եւ համաձայանգիր չկա: Սա էլ արդեն առաջիկայում ստեղծվելիք հատուկ ատյանի քննելիք հարցերից մեկն է:
Եւ այսքանից հետո ժողովուրդն իրավունք ունի նիկոլին հարցնելու՝ ո՞վ ես դու, եւ այս երկրում ինչ ես անում:
Top-News.am


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)