Վանեցյանը պատրաստվում է Երևանի քաղաքապետի ընտրությա՞նը. «Հայրենիք» կուսակցությունից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են
Արթուր Վանեցյանի կողմից Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին քննարկում «Հայրենիք» կուսակցությունում առայժմ չի եղել։ NEWS.am–ի հետ զրույցում այսպես արձագանքեց կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելով, պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին։
«Նախ այդ գործընթացի համար դեռ ժամանակ կա ու անգամ պարզ չէ, այդ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ։ Հետևաբար այս պահին այլ գործերով ենք զբաղված, ռազմավարություն ենք մշակում, որում առաջնայինը քաղաքապետի ընտրությունը չէ։ Այդ մասով առայժմ ոչ քննարկում կա, ոչ էլ որոշում»,– ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի21-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այս պահին պատգամավորական մանդատն իր համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք՝ երկրին ու պետականությանը ծառայելու համար. գործիք, որն այսօր այլևս իր համար կիրառելի չէ։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)