Ճապոնիայում, գրանցվելուց հրաժարվելու համար, Twitter-ին եւ Meta-ին սպառնացել են տուգանքներով
Ճապոնիայի կառավարությունը կտուգանի արտասահմանյան խոշոր ՏՏ ընկերություններին (Twitter, Meta, Google) իրենց կենտրոնատեղիները երկրի տարածքում չգրանցելու պատճառով, տեղեկացրել է Nikkei թերթը։
Ճապոնիայի իշխանությունները պահանջել էին մինչեւ մարտ իրավաբանական անձ գրանցել 48 ընկերության համար, որոնց մի մասն առայժմ այդ պահանջը չի կատարել։
Վերջինները նշել են, որ իրենք ծառայություններ են մատուցում միայն ինտերնետի միջոցով, եւ նրանց բավական է իրավաբանական անձը մարքեթինգային գործողությունների համար։ Բացի այդ, ՏՏ հսկաները մտավախություն ունեն հարկային բեռան աճի հետ կապված, այն դեպքում, երբ տուգանքը կազմում է 1 մլն իեն (մոտ 7,4 հազար դոլար)։
ԱՄՆ-ում Meta կորպորացիային ներկայացվել է դատական հայց այն պատճառով, որ Facebook-ը եւ Instagram-ը վնաս են հասցնում երեխաներին։ Իրենց հայցերում տուժածները հավաստիացրել են, որ նշված սոցցանցերի ալգորիթմները ստեղծվել են այնպես, որպեսզի երեխաների եւ դեռահասների մոտ վնասակար կապվածություն առաջանա։ Հայցատուների տվյալներով՝ Facebook-ը եւ Instagram-ը մղում են անչափահասներին դիտել կոնտենտ, որն ավելացնում է սննդային վարքի խանգարումների, ինքնասպանությունների, դեպրեսիայի եւ քնի խանգարումների հավանականությունը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)