Կարմիր շուկայի բնակիչները որոշ ժամանակով փակել են ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյան ճանապարհը
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի բնակիչներն այսօր՝ հունվարի 25-ին, որոշ ժամանակով փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ բնակիչները պահանջել են, որ նախապես ադրբեջանցիները տեղյակ պահեն իրենց, թե երբ են պատրաստվում շարասյունով անցնել։
Բացի այդ բնակիչները բողոքում են, որ ադրբեջանցիները պարբերաբար առեւանգում են անասուններին եւ չեն վերադարձնում:
Հիշեցնենք, որ այդ հատվածում ադրբեջանցիները պարբերաբար սադրանքի են դիմում, հաճախ կրակոցներ են հնչում գյուղի ուղղությամբ, բնակիչների հասցեին հայհոյանքներ են հնչեցվում։
Պատգամավորը պատմեց, որ բնակիչները նաեւ ջոկատ են կազմել՝ գյուղի ինքնապաշտպանության նպատակով։
Մենք տեղեկացանք, որ ճանապարհը բնակիչներն արդեն բացել են եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունն անցել է։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)