Դատախազ. Սահակաշվիլին նախագահ եղած ժամանակ պետական միջոցների հաշվին «կրծքով նկարված նկար» է ձեռք բերել
Դատախազ Ամիրան Գուլուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախագահ եղած ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին Պետական պահպանության հատուկ ծառայության հաշվին «կրծքով նկարված նկար» է ձեռք բերել։
Դատախազի խոսքով՝ այս նկարի համար վճարվել է 16 245 լարի։ Այն փոխարժեքով, որը եղել է Սահակաշվիլիի օրոք, գումարը կազմում է մոտ 10 000 դոլար, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
«Միխայիլ Սահակաշվիլին այդպիսի նկարներից մեկը դարձյալ գնել է Պետական պահպանության հատուկ ծառայության հաշվին, եւ այդ փաստաթղթերը նույնպես դասակարգված են որպես գաղտնի։ Սակայն դժվար է պատկերացնել, թե որն է գաղտնիքը»,- «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Գուլուաշվիլին:
Դատախազության ներկայացուցչի այս հաղորդագրությունը, որը Վրաստանի երրորդ նախագահին մեղադրում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների յուրացման մեջ, մեկնաբանել է «Մտավարի» ընդդիմադիր հեռուստաընկերության հիմնադիր եւ Սահակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։
Նա սոցցանցում «Վրացական երազանք» իշխող կուսակցության կողմնակիցների շրջանում նման հաղորդումները «զանգվածային փսիխոզ» է անվանել եւ հետաքրքրվել է․ «Իսկ կուրծքը գործի մեջ կարվա՞ծ է որպես ապացույց»։


















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)