Անդրանիկ Քոչարյանի որդին բանակում ծառայե՞լ է, թե ոչ. լռում է նա, լռում են մյուսները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գնալով ավելի ու ավելի է կորցնում իրականության զգացումը, որի մասին են վկայում նրա արած հայտարարությունները եւ տված գնահատականները:
Անդրանիկ Քոչարյանը դասեր է տալիս, ավելին, նույնիսկ որոշում է, թե ով որ հարցի շուրջ կարող է կարծիք հայտնել, իսկ ով՝ ոչ: Մի խոսքով, մշատպես ոչ դրական կերպարի համարում ունեցող Անդրանիկ Քոչարյանը գնալով ավելի ու ավելի բացասական հերոսի է վերածվում:
Դեմքի արտահայտությունն էլ այնպիսին է, կարծես նա հայրենասիրության եւ ազնվության մարմնացումն է: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս պատգամավորի որդին՝ Լեւոն Քոչարյանը Հայաստանի զինված ուժերում չի ծառայել:
Նա այս հարցին այդպես էլ չի պատասխանում, չնայած լրատվամիջոցների համառ ջանքներին: Իսկապես շատ հետաքրքիր ժամանակներ են, Անդրանիկ Քոչարյանը զբաղեցնում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, դասեր է տալիս Արցախի պաշտպանության եւ ազատագրության հերոսներին, բայց որդին բանակում չի ծառայել, ավելին, նա հրաժարվում է այդ մասին բացատրություն տալ:
Մի երիտասարդի վերցրին եւ գործից դուրս շպրտեցին միայն նրա համար, որ դրոշը իբր լավ չէր դրված սենյակում, իսկ այդ դեպքում լռում է ոչ միայն Քոչարյան Անդրանիկը, այլ ԱԺ նախագահը, վարչապետը: Իսկ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչու բանակում չի ծառայել «հայրենասեր-հայրենասեր» խաղացող ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի որդին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)