«Դու ինչ ներդրող ես, որ չես կարողանում մի տասը օդանավ գնել»
Շվեդերեն եւ նորվեգերեն հասկացող, բայց չխոսող Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը չի դադարում զարմացնել:
Ըստ համառորեն շրջանառվող լուրերի, վերջերս նա աշխատասենյակից դուրս է հրավիրել մի պոտենցիալ ներդրողի, որը պատրաստակամություն է հայտնել Երեւանից դեպի Եվրոպա երկու ուղղություններով կանոնավոր թռիչքներ կազմակերպել:
Ներդրողն ասել է, թե պատրաստ է վարձակալությամբ ձեռք բերել 5-6 բարձրակարգ օդանավեր, որից հետո Տաթեւիկ Ռեւազյանը, ըստ նույն աղբյուրների, քմծիծաղ է տվել եւ ասել՝ դուք ի՞նչ ներդրող եք, որ մի տասը օդանավ չեք կարողանում գնել:
Բնականաբար, այս արտահայտությունը լսելուց հետո ներդրողը հեռացել է, այլեւս Հայաստանում որեւէ ներդրում չանելու խոստումով, իսկ նա, ով այդ ներդրողին համոզել էր Հայաստանում կոնկրետ քայլեր իրականացնել, նույնպես որոշել է այլեւս որեւէ մեկին չհամոզել Հայաստանում ներդրումներ անել:
Top-News.am


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)