Նիկոլայ Բասկովն ամուսնանում է Վիկտորիա Լոպիրյովայի հետ. հարսանիքը Գրոզնիում է լինելու
Նիկոլայ Բասկովն ամուսնանում է Վիկտորիա Լոպիրյովայի հետ: Հարսանիքը Գրոզնիում է տեղի ունենալու: Այս մասին Instagram-ում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ փոքրիկ տեսանյութ հրապարակելով:
«Ռուսաստանի ոսկե ձայնը» տպավորիչ ադամանդով մատանի է նվիրել շիկահերին, իսկ նա «այո» է ասել:
Տեսագրությունն արվել է Գրոզնիում, «Ահմատ» ֆուտբոլային ակումբի առաջին խաղին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են ռուսաստանցի բազմաթիվ աստղեր՝ Թիմաթին, Վալերիան եւ Իոսիֆ Պրիգոժինը, Յանա Ռուդկովսկայան եւ Եվգենի Պլյուշչենկոն, Իգոր Վերնիկը եւ այլք:
Բասկովը դիմել է Կադիրովին՝ խնդրելով իրենց հարսանիքի վկան դառնալ:
Ռամզան Կադիրովը համաձայնել է եւ անմիջապես օգտվել առիթիվ՝ Բասկովին եւ Լոպիրյովային առաջարկելով հարսանիքը Գրոզնիում անել:
«Շատ շուտով: Գրոզնիում: Հարյուրամյակի հարսանիքը: Հետաքրքրվեցի՞ք: Եվ այսպես, հոկտեմբերի 5-ին՝ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի օրը, այստեղ մեծ իրադարձություն է տեղի ունենալու: Ռուսաստանի Դաշնության Ժողովրդական արտիստ, մեր երկրի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը եւ հմայիչ հաղորդավարուհի, «Միսս Ռուսաստան 2003»-ը, 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրյովան հարսանիք են անելու»,- գրել է Կադիրովը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...