Անգլիայում արգելվեցին համբույրները, իսկ ամերիկացիները գնացին Լուսինը նվաճելու
1746թ. հուլիսի 16-ին ծնվել է իտալացի աստղագետ Ջուզեպե Պիացին, որը հայտնաբերել է առաջին գաճաճ մոլորակը՝ Ցերերան:
1872թ. այս օրն էլ ծնվել է նորվեգ ճանապարհորդ Ռաուլ Ամունդսենը, որն առաջինն է հասել Անտարկտիդային:
1439թ. հուլիսի 16-ին Անգլիայում արգելվեցին համբույրները: Պատճառը պարզ է՝ ժանտախտը:
1945թ. այս օրն ամերիկացիները Նյու Մեքսիկո նահանգում իրականացրին ատոմային զենքի առաջին փորձարկումը:
1950թ. հուլիսի 16-ին «Մարականա» մարզադաշտում 199 հազար 854 հանդիսական հետեւում էին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Սա ռեկորդ է, որը չի գերազանցվել մինչ օրս: Իսկ Ուրուգվայ-Բրազիլիա հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով հոգուտ ուրուգվայցիների:
1969թ. այս օրը Քենեդիի հրվանդանից դեպի լուսին ուղեւորվեց «Ապոլոն 11» աստղանավը:
1979թ. հուլիսի 16-ին Իրաքի նախագահ դարձավ Սադամ Հուսեյնը:
1992թ. այս օրը Արցախյան ազատամարտերի ժամանակ ԼՂՀ ԻՊՈւ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել գրավված Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ:
Ամենացուրտ հուլիսի 16-ը Հայաստանի մայրաքաղաքում գրանցվել է 1996-ի վաղ առավոտյան՝ +12,8, իսկ ամենաշոգ հուլիսի 16-ը եղել է 1965թ.՝ 40.4 աստիճան:
Top-News.am

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...