YouTube-ից հայտնի զույգն ապագա երեխայի սեռը գաղտնազերծել է աշխարհի ամենաբարձր շինության վրա՝ զարմացնելով 7,5 մլն հետևորդներին (տեսանյութ)
YouTube կայքից հայտնի զույգը՝ Անաս և Ասալա Մարվահները, որոնք տեսահոսթինգում հայտնի են որպես Անասալա ընտանիք, իրենց ապագա երեխայի սեռը գաղտնազերծել են աշխարհի ամենաբարձր շինության՝ Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆայի վրա:
Ինչպես նշում է Daily Mail-ը, զույգն անհավանական լուսային շոուի օգնությամբ 7,5 մլն հետևորդներին հայտնել է արու զավակ ունենալու լուրը:
Սովորաբար ապագա երեխայի սեռն իմանալու համար զույգերը մեծ փուչիկ, տորթ կամ կոնֆետի են օգտագործում՝ ըստ դրանց գույնի (կապույտ կամ վարդագույն) հասկանալով, թե ինչ սեռի երեխա են ունենալու: Սակայն այս զույգը որոշել է շատ ավելի օրիգինալ մոտենալ հարցին:
Տասնհինգ րոպե տևողությամբ տեսանյութում երևում է՝ ինչպես են ամուսինները սրտատրոփ սպասում պատասխանին ու իրենց հայացքներն ուղղել են Բուրջ Խալիֆային: Տեսնելով «տղա» գրությունը նրանք սկսում են ուրախությունից թռչկոտել ու իրար փաթաթվել:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում