Ադրբեջանը փորձում է հերքել վերջին 30 տարվա իրողությունները․ Ռոբերտ Քոչարյան
Ադրբեջանը փորձում է հերքել վերջին 30 տարվա իրողությունները։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հաղթածները» նախաձեռնության շրջանակում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Անկեղծ ասած՝ ես առաջիկայում ղարաբաղյան հակամարտության լուծման ոչ մի տարբերակ չեմ տեսնում։ Վերջերս ես դա ստիպված էի ասել հարցազրույցներից մեկում։ Ադրբեջանական կողմը հերքում է վերջին 30 տարվա իրողությունները։ Բայց անհնար է հաշվի չառնել փաստերը։ Արցախի ստեղծման իրավական հիմքերն անթերի են։ Կա Արցախի անկախության փաստը, 2 օր առաջ այն նշեց անկախության 29-ամյակը։ Մտածել, թե այս ամենը կարելի է հետ շրջել, չի ստացվի։ Ղարաբաղում մեծացել է մարդկանց 2 սերունդ՝ համոզված, որ նոր պետություն են կառուցում։ Մինչեւ Ադրբեջանը այս պարզ ճշմարտությունը չհասկանա, առաջընթացն անհնար է։ Մենք ընդհանրապես պետք է ընդունենք, որ սա երկար կտեւի, եւ մեր կյանքը կազմակերպենք ելնելով դրանից։ Եթե հաջողվի ավելի շուտ լուծել, շատ լավ է, բոլորս ուրախ կլինենք։ Բայց մոտեցման ելման կետն այն է, որ սա երկար կտեւի»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահը շեշտել է, որ հակառակորդը պետք է գիտակցի՝ ռազմական ճանապարհով հարցը չի լուծի։ «Այլ բան տրված չէ։ Իսկ դրա համար մենք պետք է հզոր բանակ ունենանք, տնտեսությունը պետք է դինամիկ զարգանա, ազգային բաղադրիչը ուժեղ լինի։ Եթե այս երեք գործոնները մեկ գործոն դառնան, խնդիր չի լինի»,- ամփոփել է նախկին նախագահը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...