Պատգամավորների մեծ մասն «արժանապատվություն» հասկացության հետ խնդիրներ ունի
Նախ, ես չեմ կարծում, թե մենք այսօր ունենք խորհրդարան, որովհետև խորհրդարանը չի ներկայացնում Հայաստանի քաղաքական ներկապնակը, այս խորհրդարանն արդեն հին է, և երկրորդ՝ պատգամավորների մեծամասնությունն «Իմ քայլից» է, և, ըստ էության, մեկ անձի կամակատարներ են: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մթնոլորտը նմանատիպ է, որ եթե համաձայն չեն իրենց ղեկավարի հետ, ապա ունեն մեկ ճանապարհ՝ հեռանալ, և սա առաջին դեպքը չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այն երևույթը, որ խորհրդարանական կառավարման երկրում նախարարի հետ անհամաձայնության համար պատգամավորն է մանդատը վայր դնում:
Հիշեցնենք` երեկ իշխող խմբակցության պատգամավորներից Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է մանդատը վար դնելու մասին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: «Սա այդ ուժին բնորոշ երևույթ է, և ես կարծում եմ, որ հետագայում նույնպես նման դեպքեր կլինեն: Այսինքն՝ պատգամավորները հոգեբանորեն համարում են, որ իրենց ընտրել է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե ժողովուրդը, և եթե Նիկոլ Փաշինյանի հետ ունեն անհամաձայնություն, ապա լքում են խորհրդարանը, կուսակցությունը: Այդ կուսակցությունը և «Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունը ժողովրդավարական կառույցներ չեն, մեկ անձին սպասարկող կառույցներ են, և այդ տեսակետից պետք է գնահատել այդ երևույթին»,- ասաց քաղաքագետը:
Դիտարկմանը՝ արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե պատգամավորը մանդատը վայր դնելու փոխարեն մնար և իր տեսակետը պաշտպաներ, նա ասաց. «Եթե մարդը համարում է, որ իր մանդատը ստացել է ժողովրդից, բնականաբար, ինքը պետք է այդ մանդատը պաշտպանի և իր տեսակետները պաշտպանի, անգամ եթե այդ տեսակետը դեմ է իշխող կոալիցիային, կուսակցությանը կամ կառավարությանը, եթե չի պաշտպանում իր տեսակետը, որպես բողոքի նշան վայր է դնում մանդատը, սա հերթական անգամ ցույց է տալիս, որ մենք խորհրդարան չունենք, և այն, ինչն այսօր համարում են խորհրդարան, քաղաքական մարմին չէ»:
Քաղաքագետը նշեց, որ պատգամավորն ընտրվել է իր ընտրողների տեսակետները արտահայտելու համար, ընտրողների տեսակետներն էլ կարող են շատ տարբեր լինել:
«Այստեղ արժանապատվության հարց է: Այդ պատգամավորների մեծ մասն արժանապատվություն հասկացողության հետ խնդիրներ ունի: Այսինքն՝ իրենք պատրաստ չեն իրենց տեսակետները պաշտպանել, կա ՛մ հրահանգով կոճակ են սեղմում, կա ՛մ, եթե էլ չեն ցանկանում այդ կոճակը սեղմել, դուրս են գալիս: Բայց քաղաքական մարմնում քաղաքական տեսակետ արտահայտելու հարցով այդ մարդիկ ունեն խնդիրներ, որովհետև այդ մարդկանց մեծ մասը քաղաքական մարդիկ չեն, իրենք ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ է քաղաքականությունը, իրենց ելույթները, որ լսում ենք, պարզապես մանկամիտ մարդկանց տեսակետներ են, իրենք իրենց տեղում չեն և այդ առումով չեն հասկանում իրենց գործառույթն որն է»,- ասաց նա:
Դանիելյանի կարծիքով՝ նրանց ցուցակագրել է մեկ անձ, որը նրանց հավաքագրել է իրեն ենթարկվելու համար և որոշակի դիսցիպլինա է մտցրել, հիստերիկ մթնոլորտ է ստեղծել, և ով համաձայն չէ իր հետ, նրա դեմ ինչ-որ արշավներ են սկսվում և այլն. «Այդ առումով այդ մարդիկ այլ ելք չունեն` կա ՛մ պետք է դուրս գան, կա ՛մ պետք է ենթարկվեն: Նրանք քաղաքական մարդիկ չեն և արժանապատվության հարցում շատ ինքնատիպ պատկերացումներ ունեն»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ է այդքան կարևոր վարչապետի համար, նրա հետ այլ մարդիկ էլ տարաձայնություններ ունեին, և Ջուլֆալակյանն առաջին մարդը չէ, որ դրա պատճառով հրաժարվում է պաշտոնից, նա պատասխանեց. «Ինձ համար Արայիկ Հարությունյան որպես ինքնուրույն անձ գոյություն չունի: Նրանք բոլորն էլ վարչապետի կամակատարներն են, և ինչ որոշում որ նա ընդունում է, ընդամենը կատարում են: Դրա համար նախարարներին ես չեմ դիտարկում որպես առանձին, ինքնուրույն տեսակետներ ունեցող ֆիգուրներ և կարծում եմ, որ այդ անձերը չարժեն, որ մենք իրենց քննարկենք»:
Ըստ նրա՝ կարևոր էլ չէ այնտեղ Արայիկ Հարությունյանն է, թե մեկ այլ մարդ, նույն խնդիրն էլի լինելու էր, որովհետև այդ անձն առանձնապես ոչ գիտության հետ կապ ունի, ոչ կրթության հետ, ոչ կառավարման փորձ ունի:
«Այդ մարդկանց ինչ-ինչ նպատակներով ձեզ հայտնի անձը ցուցակագրել է ու մտցրել խորհրդարան ու կառավարություն, և այդ մարդիկ ինքնուրույն ու սեփական տեսակետներ ունեցող ֆիգուրներ չեն, և էլի եմ ասում՝ չեմ կարծում, որ արժի նրանց չեղած կարծիքներն ու տեսակետները քննարկել, այստեղ կա մեկ անձի խնդիր, և միայն այդ մեկ անձին պետք է քննարկել»,- հայտարարեց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...