Ջիգանը ցույց է տվել, թե ինչպես է Մայամիում հիդրոցիկլով թաքնվել ոստիկաններից
Ռեփեր Ջիգանի հանգիստը Մայամիում, որը լեգենդար է դարձել, անցյալում է, սակայն Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյնը մինչ այժմ իր վերաբերյալ շարունակում է կոմպրոմատ որոնել։ Երաժիշտը շոկի է ենթարկել երկրպագուներին՝ ԱՄՆ-ում արված յուրօրինակ հոլովակ հրապարակելով Instagram-ում։
«Հեռախոսումս տեսանյութ եմ գտել Մայամիից»,- հրապարակումը մակագրել է ռեփերը։ Կադրում է հայտնվել պահը, երբ ռեփերը փորձում է մոտոցիկլետով ազատվել նույն տրանսպորտային միջոցը վարող ոստիկաններից։ «Փախիր, Ֆորեթ, փախիր»,- կադրում լսվում է անհայտ անձի ձայնը։

Երաժիշտը նախկինում խոստովանել է, որ Մայամիում ամերիկյան ոստիկանների հետ անչություն է ունեցել չորս անգամ։ Ջիգանը նախկինում տարվել է թմրամիջոցներով ու ալկոհոլով, ինչի արդյունքում բազմաթիվ անգամ անախորժությունների մեջ է հայտնվել։ Արտիստը ստիպված է եղել կլինիկայում վերականգնողական բուժում անցել՝ կախվածությունը հաղթահարելու համար։
2020թ.-ի գարնանը ռեփերի ու Օքսանա Սամոյլովայի ամուսնությունը, որի ընթացքում չորս երեխա է լույս աշխարհ եկել, կարող էր քայքայվել։ Ընտանիքում անախորժությունների պատճառ է դարձել Ջիգանի սերն արգելված միջոցների ու սպիրտային խմիչքների նկատմամբ։ Սակայն ավելի ուշ ամուսինները հաշտվել են։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում