Ուշագրավ զարգացումներ՝ Երվանդ Խունդկարյանի շուրջ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի շուրջ շարունակում են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ:
Ինչպես հայտնի է, Խունդկարյանի հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական խորհրդատվական կարծիք է տվել, ու կարելի է ասել, որ այն ազդելու է թեկնածուի ընտրության վրա խորհրդարանում: Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների թեկնածուների հետ կապված ուսումնասիրություններ էր անցկացրել նաեւ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ բացահայտումներ են սպասվում:
«Ես հիմնվել եմ առավելապես բաց աղբյուրների, հրապարակային փաստերի վրա, որոնք արդեն իսկ բավարար են նրա թեկնածությունը մերժելու համար։ Խունդկարյանի անունը կապվում է մեր երկրի ամենաաղմկոտ դատական գործերի հետ՝ սկսած Ա1+ հեռուստաընկերության փակման խայտառակ գործից մինչեւ տասնյակ քաղաքացիների ունեզրկում, Թեղուտում, Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրողների գործերի մերժում՝ պայմանավորված Սերժ Սարգսյանի եղբոր շահերի սպասարկման հանգամանքով, եւ այլն։
Այդ պատկերն ավելի ամբողջական է դարձնում այն փաստը, որ, որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, Երվանդ Խունդկարյանի կայացրած շուրջ մեկուկես տասնյակ վճիռներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնց արդյունքում պետությունը վճարել է ավելի քան 300 հազար եվրոյի փոխհատուցում։ Շատ ավելի կարեւոր ու անդառնալի է այն վնասը, որ նա հասցրել է Հայաստանի հեղինակությանը», – նշեց Բաբաջանյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...