Սա կապված է հայտնի գործով Դավիթ Գրիգորյանի կողմից ոչ իշխանահաճո որոշումներ կայացնելու հետ
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավորներ Սևակ Հովակիմյանի, Անդրանիկ Մնացականյանի և Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր կայացավ դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի քննության հերթական նիստը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում որոշում էր կայացրել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
Այսօրվա դատական նիստում դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերի ներկայացուցիչներ Գեորգի Մելիքյանը և Երվանդ Վարոսյանը ներկայացրեցին վերաքննիչ բողոքի դեմ բերված իրենց պատասխանը:
Անդրադառնալով նախաքննության ընթացքում տեղի ունեցած գործողություններին՝ փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ նախաքննությունն իրականացվել է առանց պատշաճ դատախազական հսկողության, մեղադրական եզրակացությունն էլ հաստատել են հապճեպ, ժամեր անց ուղարկել են դատարան՝ առանց պաշտպանական կողմի քննիչին ներկայացրած՝ քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության լուծման: Փաստաբանի խոսքով՝ այդ որոշումն էլ պաշտպանական կողմին չեն տրամադրել: Ըստ Վարոսյանի՝ այս ամենը վկայում է «նախաքննական մարմնի և հսկող դատախազի կողմից այս գործով մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցուցաբերվող ակնհայտ խտրական վերաբերմունքի մասին»:
«Իրականում, հարգելի դատարան, կարծում ենք, որ բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այս խտրական վերաբերմունքն էլ ունի իր պատճառը, և սա կապված է հայտնի գործով Դավիթ Գրիգորյանի կողմից ոչ իշխանահաճո որոշումներ կայացնելու հետ, նպատակ է հետապնդում նրան պատժել, որն ըստ էության, ուղղակիորեն խախտում է թե՛ նրա, և թե՛ Գոռ Վարդանյանի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 14-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները, որոնք վերականգնվել են միայն դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված վերջնական որոշմամբ»,- դատարանում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Երվանդ Վարոսյանն ասաց նաև, որ խտրական վերաբերմունքի մասին իրենց պնդումները չեն հենվում միայն կասկածների վրա, ունեն նաև փաստական հիմնավորումներ, որոնք հաստատում են, որ այդ վերաբերմունքը պայմանավորված է Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի կայացրած ոչ իշխանահաճո որոշումներով:
Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործում շատերը քաղաքական ենթատեքստ են տեսնում: Պատճառն այն է, որ 2019 թվականի մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ ազատ էր արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դրանից օրեր անց՝ հուլիսի 17-ին, ՀՔԾ-ն խուզարկություն էր անցկացրել Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավել Ռ. Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ, իսկ արդեն հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմել էր ԲԴԽ՝ Դ. Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու միջնորդությամբ, որը ԲԴԽ-ն բավարարել էր:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական կեղծիք կամ, ինչպես նշված է ՀՔԾ հայտարարության մեջ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...