«Արձանիկը տեսե՞լ ես». Բորոդինան ու Մորգենշտերնը սկանդալ են բարձրացրել միջոցառման ընթացքում
Մոսկվայում անց է կացվել «Moda Topical» ամսագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ են հանձնվում շոու-բիզնեսի աստղերին։ Սակայն միջոցառումն առանց սկանդալի չի անցել. «տարվա կանայք» անվանակարգում հաղթել է երգիչ Մորգենշտերնը՝ էլեգանտ, մեծ կնոջ կերպարում, որը խալաթ եւ մորթի է կրում։ Մրցանակը լուրջ հարցեր է առաջացրել մեկ այլ դափնեկրի՝ Քսենիա Բորոդինայի մոտ։ Բեմ բարձրանալով որպես ամենաոճային հաղորդավարուհի մրցանակ ստանալու համար՝ Քսենիան քննադատության է ենթարկել ամսագրի որոշումը հենց «տարվա կնոջ» աչքի առաջ։
«Ուզում եմ ասել Ջիգանի կնոջ խոսքերով, որի հետ ընկերական հարաբերություններ ունեմ. չեմ ցանկանում արթանանալ աշխարհում, ուր տարվա կին է դառնում Մորգենշտերնը։ Մենք էստրադայում մեծ քանակով գեղեցիկ կանայք ունենք։ Ես հիմա ոչ մի դեպքում իմ մասին չեմ խոսում։ Մենք շատ կանայք ունեն, նրանք բոլորը գեղեցիկ են։ Ես կարծում եմ, որ այս գործն ավելի ուշ հարկավոր է վերանայել»,- հաղորդավարուհու խոսքերը մեջբերել է Super-ը։
Մորգերշետրնը չի լռել ու բղավել է. «Արձանիկ ես տեսել»։ Ականատեսների խոսքով՝ մրցանակաբաշխության ավարտից կես ժամ անց դահլիճից դուրս գալիս, ուր հանձնվում էին մրցանակները, Մորգենշետրն ու Քսենիա Բորոդինան հազիվ չեն կռվի բռնվել զգեստապահարանի մոտ, ժամանակին միջամտել է անվտանգությունը։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)