Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Թեհրանը կփորձի իրադարձությունները ներկայացնել որպես ներքին հարց, սակայն այս դիրքորոշումն լիովին կեղծ է և մոլորեցնող. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Թրամփն Իրանի մասին. մենք նախօրեին շատ կյանքեր փրկեցինք Երևանում կմեկնարկեն փոսային նորոգման հիմնական աշխատանքները Մոսկվայի շահերը Հայաստանին չեն հետաքրքրում. Զատուլին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 14-ից 15-ը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը. «Հետք» Օրեգոնի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել Մեծ Բրիտանիան որոշել է պահեստազորի զորահավաքի տարիքային սահմանը բարձրացնել մինչև 65 տարեկան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ռուսաստանը պետք է հնարավորինս արագ վերականգնի Հայաստանի՝ Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ նիստը՝ Իրանի դեմ ագրեսիան արդարացնելու փորձ է․ ՆեբենզյաՌոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստըՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած գումարը գաղտնի է պահվումԹեհրանը կփորձի իրադարձությունները ներկայացնել որպես ներքին հարց, սակայն այս դիրքորոշումն լիովին կեղծ է և մոլորեցնող. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչԹրամփն Իրանի մասին. մենք նախօրեին շատ կյանքեր փրկեցինքԵրևանում կմեկնարկեն փոսային նորոգման հիմնական աշխատանքներըՌուսական հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկը, որտեղ մահացել են նորածիններ, տնային կալանքի է ենթարկվելՄոսկվայի շահերը Հայաստանին չեն հետաքրքրում. ԶատուլինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 14-ից 15-ըԹրամփը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդիցOptimax բրենդի կեղծ ախտահանիչներ են վաճառվում. ահազանգում է պաշտոնական ներմուծողը. Hetq.amՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԳևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը. «Հետք»Օրեգոնի մոտակայքում երկրաշարժ է գրանցվելՄեծ Բրիտանիան որոշել է պահեստազորի զորահավաքի տարիքային սահմանը բարձրացնել մինչև 65 տարեկանՄարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերումՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքիԲրյուսովում իրավիճակը դեռևս լարված էՌուսաստանը պետք է հնարավորինս արագ վերականգնի Հայաստանի՝ Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիներըՈւկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ ԹրամփինՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունումՀայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կա միանձնյա առաջատարՆեթանյահուն խնդրել է Թրամփին հետաձգել Իրանի վրա հարձակումը․ NYTՓակել Արամի օդերը. Վեհափառ Հայրապետի աջը համբուրելու համար Զավենիչի արդարացումները չեն ընդունվելԱրմավիրում կարկուտից տուժած գյուղացիների մի մասը դուրս է մնացել վնասի փոխհատուցման գործընթացիցԲջջային հեռախոսներ ներկրելու գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ՊԵԿ կողմիցԱԱԾ սուրհանդակները կրկին գործի են դրվելՔաղաքացիներից շատերն առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար․ ԱվանեսյանԵրևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան9 տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը«Mercedes»-ի վարորդն ու ուղևորը վրшերթի են ենթարկել ոստիկանության գվարդիայի ծառայողներին ու դիմել փախուստի․ հնչել են կրшկոցներԳրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՂազախստանում կգործարկվի ԱԲ–իմամՎենեսուելայի ընդդիմության առաջնորդն իր Նոբելյան մրցանակը հանձնել է ԹրամփինՌիհաննան պատրաստվում է մեծ վերադարձի երաժշտական ասպարեզՈրդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացելՋերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էԷքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակովՁերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներՆեյրոնային շղթա, որը խանգարում է սկսել տհաճ կամ սթրեսային առաջադրանքները Կխթանվի ջերմատնային տնտեսությունների ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացածների ներգրավվածությունըԿապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումըԼոռու քրեական ոստիկանները սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերելՄեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց. ՄիրզոյանԻրանի դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հարձակվել երկրի վրաԿվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածըՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետՍիրիան մարդասիրական միջանցք է բացել արևելյան Հալեպից մարդկանց տարհանելու համարՈրոշ մարդիկ ենթարկվում են բռնության, բայց վախենում են դիմել․ Գեղամ Նազարյան
Հայաստան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ։ Այս մասին տեղեկանում ենք «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ֆեյսբուքյան էջից։

Ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրված է.

«Հարգելի պարոն Քյարամյան,

Հայաստանում 1997 թվականից գործող «Բաց հասարակության հիմնադրամները» /ավելի հայտնի որպես «Սորոսի հիմնադրամ»/ հայտնի օլիգարխ Ջորջ Սորոսի ֆինանսական միջոցներով իրականացնում է գործունեություն, որն իր ողջ էությամբ, նպատակներով և եղանակներով հանդիսանում է անմիջական սպառնալիք Հայաստանի սահմանադրական կարգին և ազգային անվտանգությանը:

Պետության, ազգի և հասարակության տարբեր ոլորտներ իր գրանտակերների /սորոսականների/ միջոցով ներխուժած այդ ապազգային կառույցը չունի որևէ բարոյական պատնեշ կամ արգելակ:

«Սորոսի հիմնադրամի» հերթական թիրախներից մեկը հանդիսանում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդի և հայ ազգերի միջև թշնամանքի հրահրումը, ազգամիջյան կոնֆլիկտի ստեղծումը:

Վերջինս արտահայտվում է հետևյալում՝ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի դեկտեմբեր ամսից գրանցվել և գործում է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է հանդիսանում ՀՀ քաղաքացի Սաշիկ Սուլթանյանը:

Նշված կազմակերպության հովանավորն է հանդիսանում «Սորոսի հիմնադրամը»:

Գտնում եմ, որ, մասնավորապես, քաղաքացի Սաշիկ Սուլթանյանի միջոցով «Սորոսի հիմնադրամը» Հայաստանում ծավալել է ապօրինի, ապազգային և հակապետական գործունեություն, որի ընդհանուր և գլխավոր նպատակն է հայոց անկախ պետականության տապալումը:

«Սորոսի հիմնադրամի» սանձազերծած հանցանքները բազմաթիվ են, սակայն այս դեպքում ցանկանում եմ Ձեր և ՀՀ ԱԱԾ ուշադրությունը հրավիրել «Սորոսի հիմնադրամի» կողմից և Ս. Սուլթանյանի միջոցով ակնհայտ գործած հանցանքին, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով, այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը:

Սաշիկ Սուլթանյանը, իր կողմից հիմնադրված և «Սորոսի հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող, այսպես կոչված, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» միջոցով իրականացնում է քարոզչություն, տարածում է ակնհայտ սուտ և վտանգավոր տեղեկություններ, որոնց միակ նպատակը հայ և եզդի ժողովուրդների միջև թշնամանքի սերմանումն է, մեր ժողովուրդների դարավոր բարեկամության տապալումն է, ազգամիջյան նոր կոնֆլիկտի հրահրումն է:

Ակնհայտ է, որ նման գործողությունները, որոնք ուղղված են ազգամիջյան կոնֆլիկտ առաջացնելուն, լրջագույն վտանգ են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, հղի են անկանխատեսելի և ողբերգական հետևանքներով:

Այդ համատեղ հանցավոր գործունեության շուտափույթ կասեցումը, իմ համոզմամբ, հանդիսանում է մեր պետության պարտականությունը, իսկ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը պետք է զերծ պահել տարատեսակ օտար գործակալների կեղտոտ ձեռքերից և հանցավոր ազդեցություններից:

ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածը սահմանում է՝

1. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,

2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2007 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչությունում պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ. Ղազինյանի խմբագրությամբ լույս տեսած «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (հատուկ մաս)» դասագրքի 536 էջում ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով նախատեսված հանցակազմի մեկնաբանության մեջ նշված է հետևյալը.

«Ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ են հանդիսանում այնպիսի գաղափարներ կամ հայացքներ տարածելը, որոնք խարխլում են վստահությունն ու հարգանքը որևէ ազգի, ռասայի կամ կրոնական դավանանքի նկատմամբ, ատելություն են սերմանում որևէ ազգի, ռասայի կամ կրոնական դավանանքի ներկայացուցիչների ապրելակերպի, մշակույթի ավանդույթների ու սովորույթների նկատմամբ: Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու առավել տարածված ձևերն են՝ ա. որևէ ազգի, ռասայի կամ կրոնի բացասական կերպարի ստեղծումը, բ. առանձին անձանց իրական կամ մտացածին բացասական հատկությունների վերագրումը ողջ ազգին, ռասային կամ դավանանքի ներկայացուցիչներին, գ. սեփական ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների ծանր վիճակի համար պատասխանատվությունը այլ ազգի, ռասայի կամ կրոնի ներկայացուցիչների վրա բարդելը, դ. այլ ազգի, ռասայի կամ կրոնի ներկայացուցիչներին սեփական ազգի դեմ թշնամական գործողությունների մտադրություն ունենալու մեջ մեղադրելը, ե. այլ ազգի, ռասայի կամ կրոնական խմբի նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու պահանջը և այլն: Ընդ որում, տարածվող գաղափարներն ու հայացքները պետք է ընդհանրացնող բնույթ ունենան և ոչ թե վերաբերեն կոնկրետ անձի: Իսկ եթե գաղափարներն ու հայացքները վերաբերում են կոնկրետ անձին, ապա քննարկվող հանցակազմը առկա կլինի միայն այն դեպքում, եթե բացի կոնկրետ անձի վերաբերյալ նմանօրինակ գաղափարներ կամ հայացքներ տարածելուց՝ նաև ընդհանրացումներ են արվում: Օրինակ՝ կոնկրետ անձի բացասական հատկությունները նշելով՝ դրանք վերագրում են ամբողջ ազգին կամ ռասային:

Նշված գաղափարներն ու հայացքները կարող են տարածվել ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տեքստերի միջոցով, քարոզչություն իրականացնելով:

Նման գործողություների իմաստը տարբեր ազգությունների, ռասաների կամ կրոնի ներկայացուցիչների միջև փոխադարձ անվստահության, ատելության և արհամարհանքի սերմանումն է»:

2020 թվականի հունիսի 8-ին Սաշիկ Սուլթանյանը հարցազրույցներ է տվել եզդիերեն լեզվով Իրաքի Հանրապետությունում գործող www.yazidinews.com կայքին, որոնց ընթացքում հայտնել է ստահոդ տեղեկություններ, որոնք իրենց էությամբ ամբողջությամբ համընկնում են ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված արարքի և դրան տված մեկնաբանության հետ /տեսանյութերը և դրանց թարգմանությունը կցվում են/:

Այսպես, հարցազրույցի ընթացքում, մասնավորապես, Ս. Սուլթանյանը «Սորոսի հիմնադրամի» ուղղորդմամբ հայտնել է հետևյալը.

• Եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն:

• Հայաստանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների, իրավունքների պաշտպանության հարցում:

• Հայաստանում չի դասավանդվում եզդիերեն լեզուն:

• Առկա է խտրական վերաբերմունք եզդիների նկատմամբ:

• Եզդիներն ունեզրկվում են ազգային պատկանելիության պատճառով:

• Եզդիները վստահ չեն Հայաստանում իրենց վաղվա օրվա համար:

• Հայ «օլիգարխները», օգտվելով պետության հովանավորչությունից, եզդիներին զրկում են իրենց հողամասերից, առկա է առնվազն նման 30-40 դեպք:

• 1988-2006 թվականների ընթացքում Հայաստանում եղել է շովինիստական շարժում, որի պահանջն է եղել, որ Հայաստանում բնակվեն միայն հայերը, եզդիներին գնդակահարել են և վռնդել իրենց տներից:

• Եզդիներն իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում:

• Եզդիերեն լեզուն Հայաստանում չունի առաջընթաց, միայն հետընթաց է ապրում, եզդիները Հայաստանում կորցնում են իրենց մշակույթը:

• Եզդիների մեջ առկա է վախ՝ Հայաստանում իրենց ապագայի վերաբերյալ:

• Եզդիները գնում են Ռուսաստան, որտեղ տնտեսապես ավելի վատ են ապրում, քան Հայաստանում, սակայն հետ չեն վերադառնում:

• Եզդիաբնակ, Արմավիրի մարզում գտնվող Ֆերիկ գյուղի բնակիչները՝ եզդիները, հայ օլիգարխի կողմից զրկվել են իրենց հողամասերից և չունեն ապրուստի միջոց այդ պատճառով:

• Հայերի և եզդիների համատեղ բնակության գյուղերում փաստացի արգելված է, որ գյուղապետը լինի եզդի:

• Եզդիներին Ֆերիկ գյուղում արգելված է խոսել իրենց խնդիրների մասին:

• Եզդի երիտասարդներին ամուսնանալուց հետո հանում են Հայաստանից, որպեսզի նրանք չտեսնեն իրենց ավագ սերնդի ապրած տանջանքները:

• Եզդիները Հայաստանը երբեք չեն համարում իրենց երկիրը:

• Եզդիներին փաստացի արգելված է աշխատել Հայաստանի պետական համակարգում:

• Եզդիաբնակ Թլիկ գյուղում չկա խմելու ջուր այն պատճառով, որ բնակիչները եզդի են, այդ գյուղում չկա 10-ամյա դպրոց, միայն 8-ամյա դպրոց է:

• Հայաստանում դիտավորյալ կերպով չի բարելավվում եզդիների տնտեսական կյանքը, որպեսզի նրանք ստիպված արտագաղթեն:

• Տնտեսական իմաստով եզդիների և հայերի գյուղերը հավասար չեն, հայկական գյուղերում վիճակը շատ ավելի լավ է:

• Հայերը եզդիներին ասում են, որ նրանք իրավունք չունեն հող ունենալու Հայաստանում:

• Եզդիներին թույլ չեն տալիս մուտք գործել իրենց սեփական հողամասերը:

• Հայաստանում 50 տարի հետո եզդիներ չեն մնալու, բոլորը հեռանում են:

• Հայաստանում չկա եզդիական մշակութային կենտրոն, առկա է մեկ տաճար, որը չի գործում:

• Իրաքի եզդիները տեղյակ չեն, թե Հայաստանում եզդիներն ինչ տանջանքներ են տեսնում և այլն:

Ակնհայտ է, որ Ս. Սուլթանյանը, հրապարակայնորեն և օգտագործելով լրատվամիջոցը, անսահմանափակ լսարանի համար հասանելի եղանակով կատարել է գործողություններ, որոնք ուղղված են հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն:

«Սորոսի հիմնադրամը» և նա ստեղծում են եզդիների աչքերում Հայաստանի և հայ ժողովրդի բացասական կերպար, ենթադրյալ առանձին հայերի ապօրինի գործողությունները վերագրում են ամբողջ հայ ազգին, գյուղաբնակ եզդիների հնարավոր ծանր սոցիալական, կրթական և կենցաղային վիճակի մեղավոր են համարում Հայաստանին, հայկական պետությանը, նույնն է՝ հայ ազգին, մեղադրում են եզդիների իրավունքները ոտնահարելու մեջ և այլն:

Հետաքրքիր է, որ նույն անձնավորությունը՝ Սաշիկ Սուլթանյանը, 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության օրերին, ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է կատարել, որտեղ նշել է, որ՝

«Չգիտեմ քաղաքական վայրիվերումները ինչ ընթացք կունենան, բայց շատ կուզեի նոր իշխանությունները կարողանային ազգային փոքրամասնությունների հետ իրենց աշխատանքն ու վերաբերմունքը գոնե պահպանել այնպես ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ էր: Կոնկրետ այս ուղղությամբ մեծ աշխատանք է արվել, ինչի համար հրապարակավ շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար տիկին Nara Gulyan»:

Այսինքն՝ ակնհայտ է, որ Ս. Սուլթանյանն առնվազն 2018 թվականի ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանում եզդիների վիճակի մասին ունեցել է ամբողջությամբ այլ կարծիք:

Հետաքրքիր է, որ ազգամիջյան թշնամանքի հրահրումը դարձել է Ս.Սուլթանյանի գործելաոճը միայն այն պահից հետո, երբ նա սկսել է համագործակցել «Սորոսի հիմնադրամի» հետ և 27.09.2019թ. այդ հիմնադրամից ստացել է իր կենտրոնի համար 10 000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝ գրանտ:

Հետևաբար` ակնհայտ է, որ հայ և եզդի ժողովուրդների միջև թշնամանքի սերմանման գործը ոչ այնքան Ս. Սուլթանյանի նախաձեռնությունն է, ով, իմ կարծիքով, շարքային ընչաքաղց է, որի համար միևնույն է, թե ինչ եղանակով կարելի է գումար վաստակել՝ դա միջին սորոսականի ընդհանուր պատկերն է, այլ այս ստոր գործի նախաձեռնողը «Սորոսի հիմնադրամն» է:

«Սորոսի հիմնադրամի» աշխատանքը՝ Ս. Սուլթանյանին գրանտի տրամադրումը, ենթակա է մանրակրկիտ ստուգման, քանի որ ակնհայտ է, որ տեղի ունեցած հանցագործությունը կազմակերպվել և ուղղորդվել է այդ հիմնադրամի պատասխանատուների կողմից:

Անհրաժեշտ է պարզել, թե ովքեր են հանդիսանում նման անընդունելի արարքի իրական պատվիրատուները և ինչ հեռահար նպատակներ են նրանք հետապնդում:

Հայաստանը կործանելու ընդհանուր և ակնհայտ իրականացվող պլանի մի մասն էլ ազգամիջյան թշնամանքի, ինչու ոչ՝ նաև բախումների հրահրումն է Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի ժողովրդի հետ, ինչպես նաև ատելության սերմանումն է հայ ազգի նկատմամբ, մասնավորապես՝ Իրաքում բնակվող եզդիների մոտ:

Ս. Սուլթանյանի և «Սորոսի հիմնադրամի» հանցավոր գործունեության դեմ արտահայտվում են նաև մեր եղբայրական եզդի ժողովրդի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանը, ով իր նախաձեռնությամբ հեռախոսազանգ է կատարել ինձ և հայտնել, որ նշված խնդիրներից որևէ մեկը եզդի ժողովրդի համար Հայաստանում առկա չէ, հայտնել է իր պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում ցուցմունք տալ այս ամենի մասին Հայաստանի իրավապահ մարմիններին:

Հայտնելով վերոգրյալի մասին՝

Խնդրում եմ՝

«Սորոսի հիմնադրամի» և Սաշիկ Սուլթանյանի կողմից ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասով հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել բոլոր մեղավոր անձանց:

Կից ներկայացնում եմ՝

Լազերային տեսասկավառակ Ս. Սուլթանյանի հարցազրույցների տեսանյութերով, հարցազրույցների թարգմանությունը, Ս. Սուլթանյանի ՖԲ էջից 26.04.2018թ. գրառման արտատպումը, արտատպում «Սորոսի հիմնադրամից» գրանտ ստանալու վերաբերյալ:

Հաղորդում ներկայացնող՝

Նարեկ Մալյան»։