Դրսից պատվեր կատարող պաշտոնյաները պետք է հեռանան
Նրանք, ովքեր չեն ծառայում Հայաստանին եւ շարունակում են դրսից պատվեր կատարել, իրավունք չունեն մնալ իշխանության, նրանք պետք է հեռանան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային ճակատ» կազմակերպության ղեկավար, արցախյան պատերազմի մասնակից Գեւորգ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ հայկական ազգային արժեքների եւ պետականության համար պայքարն անհնար է առանց «գլխի» դեմ քաղաքական պայքարի: «Արդեն երկու տարի է՝ փորձում ենք բացել հասարակության աչքերը եւ ցույց տալ արտաքին ուժերի գործողությունները՝ ուղղված մեր պետության դեմ: Այսօր մենք շատ ժամանակ չունենք, եւ վաղը ամեն ինչ կարող ենք կորցնել: 90-ականների սկզբին մեզ անվանում էին ահաբեկիչներ, 90-ականների կեսերին՝ արդեն հերոսներ: Այսօր մեր մասին մոռացել են: Կոչ եմ անում համաքաղաքացիներին պատասխանատվություն ստանձնել երկրի ճակատագրի եւ սերունդների ապագայի համար: Իմ բոլոր մարտական ընկերները կիսում են այդ հայացքները, մեր շարքերը համալրվում են ամեն վայրկյան»,-ասաց Գեւորգյանը:
Նա վստահեցրեց, որ պայքար է տարվում ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ հանուն ազգային արժեքների, ժողովրդի ու պետության:
«Հասարակության մեջ պառակտում թույլ տալ չի կարելի: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, մենք թշնամիներ չունենք, մենք պայքարում ենք արտաքին հակառակորդի դեմ, որը սպառնում է ներսից պառակտել հասարակությունը»,-եզրափակեց Գեւորգյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...