Ժամանակն է հրաժարվել այդ ամբողջ «պոչերի պրոցեսներից». Արսեն Բաբայան
ՍԴ-ի փոփոխություններով իրենց ցանկություններն արդեն բավարարել են եւ ժամանակն է հրաժարվել այդ ամբողջ «պոչերի պրոցեսներից»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։
«Դատախազությունն ասաց՝ թե այն ժամանակ կար ներկայացված հիմքեր, հիմա էլ կան այդ հիմքերը։ Սա տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետեւ եւ՛ մեղադրանքն է փոխվել, եւ՛ այսքան ժամանակ է անցել, երկար ժամանակ ազատության մեջ եմ։ Հաշվի առնելով ՍԴ-ի վերջին իրադարձությունները՝ ընդհանրապես չպետք է շարունակվի եւ դատախազությունը պետք է իր մեջ ուժ գտնի՝ Նիկոլ Փաշինյանից թուլյտվություն ստանալ, որպեսզի հրաժարվի այս մեղադրանքից»,- ասաց Բաբայանը։
Բաբայանը նշեց, որ ՍԴ-ի փոփոխություններով իշխանությունն ցանկություններն արդեն բավարարել է եւ ժամանակն է հրաժարվելու այդ ամբողջ «պոչերի պրոցեսներից». «Սա եւ՛ պետության վրա նստող ծախս է եւ՛ ինձ տված վնասներն են, որոնք հետագայում պետք է հատուցվեն եւ՛ 2 ամիսը մեկ հենց այնպես այս թատրոնին մասնակցելը»։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին Բաբայանի պաշտպանները դատարանին միջնորդեցին՝ վերացնել իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արսեն Բաբայանին` ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չկա. պաշտպանները դատարանին միջնորդություն ներկայացրին


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...