ԶԼՄ-ների դեմ. Հայաստանում կարող են կտրուկ աճել վիրավորանքի եւ զրպարտության համար տուգանքի չափերը
Հայաստանում կարող են կտրուկ աճել վիրավորանքի եւ զրպարտության համար տուգանքի չափերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Մի քանի րոպեում հնարավոր է գրանցվել սոցցանցում կամ նույնիսկ կայք բացել, որը իրավաբանական ուժ չունի: Տվյալ սոցցանցերի եւ կայքերի միջոցով քննադատում են հայտնի քաղաքական գործիչների, պատգամավորների, իշխանության ներկայացուցիչների: Խոսքը ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հասցեին հնչող վիրավորանքների մասին է»,-ասաց քաղաքական թիմի ներկայացուցիչը, ով մինչեւ իշխանության գալը մեղադրանքներ էր հնչեցնում իր ընդդիմախոսների հասցեին՝ ընդ որում դա անելով ԶԼՄ-ների եւ սոցցանցերի միջոցով:
Սիմոնյանն առաջարկեց վիրավորնքների համար սահմանել 5 մլն դրամ գործող 1 մլն դրամի փոխարեն, եւ զրպարտության համար՝ մինչեւ 10 մլն դրամ ներկայիս 2 միլիոնի փոխարեն: Ընդ որում, տուգանքի վերջնական չափը կորոշի դատարանը:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ կարծում է, որ տվյալ հարցում պետք է որոշել վերին շեմը: Նրա խոսքով՝ կառավարությունը հնարավոր է համարում վիրավորանքների համար վերին շեմ սահմանել 2 մլն դրամը, զրպարտության համար՝ 3 մլն դրամը: Տվյալ առաջարկը, ինչպես նկատեց Դանիելյանը, ուղղված է խոսքի ազատության պաշտպանության ոլորտում չարաշահումների կանխարգելմանը:
Երկարատեւ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...