Կորոնավիրուսից մահացած կնոջ ատամները ջարդված են, հարազատներին որեւէ մեկը որեւէ բան չի ասում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած կնոջ՝ 69-ամյա Սվետլանա Բարսեղյանի հարազատները օրեր շարունակ խնդրել են, որ հիվանդին տեղափոխեն այլ ԲԿ, որտեղ կա վիրահատական բաժանմունք, սակայն հիվանդանոցը մերժել էր։ Ի վերջո, մահացել էր։ Հարազատները պնդում էին, որ իրենք ուզում էին հիվանդին տեղափոխել այլ հիվանդանոց, որովհետեւ «Սուրբ Աստվածամայր»-ում անգամ «Կատէ» չկար։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
«Այսօր ժամը 12-ին Սվետլանա Բարսեղյանի թաղումն է։ Նրա հարազատներին հիվանդանոցից տրամադրել են այլ կնոջ ID քարտ, իսկ ամենասարսափելին, որ կնոջ ատամները կոտրված են։
«Իր դիմացի ատամները կերամիկական էին, ես ուղղակի չեմ հասկանում՝ի՞ նչ են արել մորս հետ»,-ասաց կնոջ որդին՝ Արմենը, որը մեր զրույցի ժամանակ հիվանդանոցում էր։ Թեպետ ժամը 12-ին մոր հուղարկավորությունն է։ Չեն տվել նաեւ մահացած կնոջ հեռախոսները, ուրիշ մարդու անձնական իրեր են տվել։ Արմենն ասում է, որ հիվանդանոցից որեւէ մեկը իրենց հարցերին չի պատասխանում։
«Ես պատկերացնում եմ՝ հիմա էլ այն մարդկանց, ում հարազատի ID քարտը մեզ են տվել, նույն վիճակում են»,-ասում է Արմենը։
Նրա խոսքով՝ բուժանձնակազմից որեւէ մեկը չի իջել ու իրենց հարցերին չի պատասխանել։ Իսկ այն անձը, ով պատասխանատու է, վերցրել է հիվանդանոցի ընդհանուր հեռախոսն ու գնացել»,-գրում է լրատվամիջոցը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...