Թուրքիայում փչացրել են մեր մեղրամիսը. Վալերիայի որդին բողոքել է
Հյուրանոցում երկտեղանոց մահճակալի փոխարեն նորապսակներին առաջարկել են երկու միացրած մահճակալ։ Նրանք ստիպված են եղել փոխել հյուրանոցը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երգչուհի Վալերիայի որդին՝ Արսենի Շուլգինը, որն իր կնոջ՝ Լիանա Վոլնովայի հետ Թուրքիա էր մեկնել, բողոքել է, որ այնտեղ փչացրել են իրենց մեղրամիսը։ Այդ մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։
«Մինչ մենք կհասնեինք հյուրանոց, նրանք կորցրել էին մեր ուղեբեռը, որոնում էին երկու ժամ շարունակ։ Դրանից հետո երկտեղանոց մահճակալի փոխարեն մեզ առաջարկեցին տեղավորվել իրար միացրած մեկտեղանոցների վրա։ Արդյունքում ստիպված եղանք փոխել հյուրանոցը»,-հետևորդներին պատմել է 21-ամյա Արսենին։
Նրա խոսքով՝ չնայած ամբողջ խառնաշփոթին, ինքն ու Լիանան փորձում են լավ տրամադրություն պահպանել։
«Նոր հյուրանոցում ամեն ինչ հիանալի է՝ լեռներ, գեղեցկություն։ Միակ ահավորը քարքարոտ լողափն է»,-ասել է նա` տեսանյութ տեղադրելով լողափից։
Արսենի Շուլգինն ու Լիանա Վոլկովան ամուսնացել են օգոստոսի 28-ին Մոսկվայում։ 21-ամյա Արսենին սիրելիին առաջարկություն էր արել հուլիսի վերջին։ Ընդ որում՝ երիտասարդը շատ կրեատիվ էր մոտեցել այդ հարցին․ նա «Մերկուրի» աշտարակի էկրանին լուսավորվել է հետևյալ գրությունը. «Լիանա, կամուսնանա՞ս ինձ հետ»:
Աղջիկը տեսել է վազող տողը «Մոսկվա սիթի» առևտրի կենտրոնի ռեստորաններից մեկում նստած ժամանակ:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)