ՍԴ-ում ամենաթողություն է. աշխատակազմի ղեկավարի ժպ-ն իրեն արտոնյալ է զգում
politik.am-ը գրում է. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին ժամանակավորապես փոխարինող Սամվել Առաքելյանը հասցրել է պաշտոնավարման մի քանի օրվա ընթացքում հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրում։ Նախ՝ մամուլը գրեց, որ Առաքելյանն ապօրինի ձևով, առանց Ալվինա Գյուլումյանին տեղյակ պահելու, նրա աշխատասենյակի զավթման «օպերացիան» է կազմակերպել, ապա վերադարձրել է դատավորների որոշմանը հանձնված պատգամավորների դիմումը՝ առանց նրանց գիտության։
Այսօր էլ Politik.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Առաքելյանը, անտեսելով ցուցանակը, որում հստակ նշված է, որ ՍԴ կայանատեղիում իրավունք ունեն կայանել միայն ծառայողական մեքենաները, իր անձնական 36 FD 874 պետհամարանիշով մեքենան կայանել է այդ վայրում։ ՍԴ մեր աղբյուրի փոխանցմամբ, Առաքելյանն իրեն արտոնյալ է զգում, սկսել աշխատակիցների հետ շփվել բավականին կոպիտ և ցանկացած քայլ համաձայնեցնում է Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի հետ։ «Այդ վարքագիծը ունի իր գինը. նրան խոստացվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ Վահե Գրիգորյանին այդ հույսով ինֆորմացիայով ապահովող և օժանդակող ՍԴ աշխատակից Արմենակ Մինասյանցի փոխարեն»,-ասաց մեր աղբյուրը։
Ի դեպ, ՍԴ դատավոր Արայիկ Թունյանն էլ, առանց սպասելու Գյուլումյանի վերջնահաշվարկին, լիազորությունների դադարման արձանագրմանը, հասցրել է իրենով անել նրա ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե իբր այն իսկզբանե իրեն պետք է պատկաներ։ Այսպիսով, ՍԴ-ում իսկական քաոս է ոչ միայն դատարանի լիազորությունների կատարման, այլև կառավարչական առումով։ Գործերի քննությունը կանգ է առել, ժամկետներ են սպառվել, մարդկանց իրավունքներ խախտվել, իսկ լուծումներ առկա չեն։ Բայց սա չի խանգարում Սահմանադրական արդարադատություն իրականացնողներին կենտրոնանալ սեփական բարեկեցության վրա՝ ի ցույց դնելով ճգնաժամի մյուս՝ բարոյական կողմը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը զավթել է ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակը։ Իսկ տիկնոջը նույնիսկ չեն տեղեկացրել, որ մի խումբ մարդիկ պետք է մտնեն իր աշխատասենյակ և անձնական իրերը հանեն այնտեղից։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...