Ցանկացած դատարանում ունենում ենք Դանիբեկյան Արտուշներ, որոնք պատրաստ են դատախազության ցանկացած քմահաճույք բավարարել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու թվով չորրորդ միջնորդությունն է ներկայացվել դատարան, մինչդեռ՝ վարույթն իրականացնող մարմնին որևէ նոր հանգամանք հայտնի չի եղել։ Մինչդեռ, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, օրենսդրությամբ հստակ ամրագրված է՝ կալանքի միջնորդությունը մերժելիս միայն նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում է հնարավոր կալանքի նոր միջնորդության ներկայացումը։
«Այսինքն՝ միջնորդության ներկայացումն այս պահին ինքնին արդեն անօրինական է, որովհետեւ վարույթն իրականացնող մարմնին որևէ նոր հանգամանք հայտնի չի դարձել։ Ոչ միայն դատարանը չպետք է քննարկի կամ այդ հիմքով մերժի, հենց քննիչն իրավունք չունի նման միջնորդություն ներկայացնել։ Ամեն դեպքում՝ քննչական մարմինը գնացել է այդ ապօրինությանը, հաշվի առնելով, թե ում վերաբերյալ կալանքի միջնորդությունն է ձգտում ստանալ իշխանությունը, ինչից հետո գործը հետաքրքիր զուգադիպություններով, մի շարք դատավորների անուններ շրջանցելով, հասնում է Մանվել Շահվերդյանին»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ չի ճանաչում նրան, բայց, հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ նախապատմություն ունի այս գործը և ինչպես է այն հայտնվել Շահվերդյանի մոտ, արդեն իսկ կասկածներ է ծնում նրա՝ այս միջնորդության քննման համար որպես օրինական դատարան դիտելու համար։ Պողոսյանի կարծիքով՝ մեկ օրվա լռությունը, դատավոր փնտրելու գործընթացը խոսում է այն մասին, որ ամեն ինչ արվում էր, որ միջնորդությունը մակագրվի դատավոր Շահվերդյանին։
«Տա Աստված, ես սխալվեմ, բայց այսքան ժամանակ իմ տպավորությունները թույլ չեն տվել, որ սխալվեմ։ Արդեն հստակ որոշումը կայացված է, թե ով պետք է քննի և ինչպիսի որոշում պետք է կայացնի այս գործով։ Կփորձենք այս ամենի շրջանակներում պայքարել և համոզված եմ, որ այս պայքարի շրջանակներում հաղթանակած ենք դուրս գալու»,- ասաց Պողոսյանը։
Նշենք, որ ՊԵԿ-ը՝ Մ.Մինասյանին կալանավորելու երրորդ միջնորդությունը ներկայացրել էր դեռեւս օգոստոսին, որը մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն օգոստոսի 21-ին՝ ժամը 18:30-ին նշանակված նիստը չէր կայացել, քանի որ նիստից երկու ժամ առաջ քննչական մարմինը հետ էր վերցրել միջնորդությունը։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նման քայլի պատճառը եղել է այն, որ մի շարք քրեական գործերով դատավոր Մարինե Մելքոնյանը դրսևորել է օբյեկտիվություն և անկախություն՝ անհիմն լինելու հիմքով մերժելով քննչական մարմինների՝ տարբեր անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։
4-րդ միջնորդությունը ներկայացվել է նախօրեին, որն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանին, սակայն «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նա հրաժարվել է բավարարել միջնորդությունը՝ նշելով, որ դա հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերին ու ինքնաբացարկ հայտնել, արդյունքում միջնորդությունը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Պողոսյանն արձանագրեց, որ, եթե գործը եղել է դատավոր Մելիքսեթյանի մոտ, նա պարտավոր էր որոշում կայացնել՝ օրենքին և իր ներքին համոզմանը համապատասխան, մինչդեռ այն գործերով, որոնցով դատախազությանը ոչ հաճելի որոշում է կայացվելու, դատավորները փորձեն հեռանալ քրեական գործերից։
«Դա անթույլատրելի վարքագիծ է։ Դա մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։ Մենք ցանկացած դատարանում ունենում ենք, պայմանական ասված, Դանիբեկյան Արտուշներ, որոնք պատրաստ են դատախազության ցանկացած քմահաճույք բավարարել։ Այս տիպի գործերը «լակմուսային թղթի» նման ցույց են տալիս՝ անձինք հանդիսանում են դատավորներ, թե հանդիսանում են իշխանության հանձնարարականները կատարողներ»,-ընդգծեց Պողոսյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Միքայել Մինասյանը 2020թ մարտի 17-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Ընդ որում՝ քրեական գործը հարուցվել է 2018թ֊ին։ Հատկանշական է, որ, թեև Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարտի 17֊ին, սակայն վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդությունը ներկայացրել է մարտի 23֊ին, որը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Վերջինս այն բավարարել է եւ Մ.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, բավարարել է փաստաբանների բողոքն ու վերացրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո նախաքննական մարմինը նոր միջնորդություններ ներկայացնելով փորձում է համապատասխան դատավորի միջոցով հասնել Մ.Մինասյանի կալանավորմանը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...