Ի՞նչ նոր պահանջներ կարող են սահմանվել Հայաստանում փոխադրողների համար 15:36, 04.09.2020
Ընկերությունները, որոնք միջազգային փոխադրումներ են իրականացնում, պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտների՝ նախատեսված միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրողների խարտիայի կողմից: Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այդ ընկերություններին թույլտվության տրամադրման մասին որոշումը կարող է ազդել այնպիսի չափանիշների վրա,ինչպիսին են ֆինանսական կայունությունն ու լավ վարկանիշը:
«Բացի այդ, C, D, CE, CD եւ այլ կարգի վարորդները միջազգային եւ ներպետական բեռնա- եւ ուղեւորափոխադրումների համար պետք է անցնեն նախնական կուրսեր, թեստ հանձնեն, միջազգային սերտիգիկատ ստանան եւ 5 տարվա մեջ մեկ անգամ վերապատրաստում անցնեն: Այդ վարորդները պետք է տեղեկացված լինեն միջազգային համաձայնագրերի կետերից, սահմանափակ հնարավորություններով մարդկանց փոխադրման իրականացման կանոնների մասին»,-նշել է Սիմոնյանը:
Անդրադառնալով ավտոմոբիլային ոլորտում հնարավոր այլ փոփոխություններին՝ պաշտոնյան նշել է, որ կարող է օգտահանության համար վճար սահմանվել, ինչը կնաստի ավտոմոնիլային պարկի թարմացմանը, բացի այդ, կարող է տեխզննման էլեկտրոնային համակարգ ներդրվել:
Ինչ վերաբերում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկներին, Սիմոնյանի խոսքով՝ դրանք բխում են SEPA կետերից:
«Ընտրվել է վճարման տարբերակ, այլ ոչ թե ճանապարհային հարկ, քանի որ խնդիր էր դրված խուսափել խտրական մոտեցումից: Միջպետական համաձայնագրերով պետություններն ազատվում են բոլոր հարկերից: Այսինքն՝ եթե մենք առաջարկում ենք հարկի տարբերակը, ապա կարող էր իրավիճակ ստեղծվել, որի դեպքում տեղական ընկերություններն ու վարորդները հարկ են վճարում, իսկ արտասահմանյան ընկերությունն ու քաղաքացիները՝ ոչ»,-պարզաբանել է պաշտոնյան:
Նա հիշեցրել է, որ տվյալ առաջարկի համաձայն՝ պետական ավտոմոբիլային ճանապարհներով տեղաշարժն անվճար է ՝ բացառությամբ 12 եւ ավելի տոննա զանգվածով թույլտվությամբ տրանսպորտային միջոցների:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...