Մշակույթի ներկայացուցիչները 100 հոգանոց խմբով կարտագաղթեն, եթե առաջիկա մեկ ամսում չլինեն բազմամարդ համերգների ու հարսանիքների թույլտվություն
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանում իրավիճակը ծանր է: Տուժած ոլորտների շարքում իր տեղն ունի նաև մշակույթի ոլորտը:
Ոլորտի ներկայացուցիչները 5 ամիս աշխատանք չունենալու պատճառով դժվարանում են գտնել ապրելու միջոցներ, որից էլ շատ մարդկանց մոտ բողոքներ է առաջանում:
Եվ այսպես, Starnews.am-ի հավաստի տեղեկություններով, վերջերս մշակույթի ներկայացուցիչները վերջերս մեծ հավաք են անցկացրել հայտնիներից մեկը տանը (հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, թե ում տանն է տեղի ունեցել հավաքը): Հավաքի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր: Քննարկված հարցերից մեկն է, թե ինչպես անեն, որ իրենց ձայնը լսելի դառնա: Մեր տեղեկություններով վերջնական որոշում է կայացվել, որ եթե այսպես շարունակվի, շուտով իրենք պաշտոնական հայտարարություն կտարածեն: Ըստ այդմ, եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում իրենց ապրուստի միջոցի հարցը չլուծվի, նրանք կհայտարարեն երկրից արտագաղթելու մասին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արտագաղթողների (և նրանց ընտանիքների) անդամները թիվը ամենաքիչը պետք է կազմի 100 մարդ: Starnews.am-ի տեղեկություններով, հանդիպմանը ներկա են գտնվել ինչպես երգիչ երգչուհիներ, այնպես էլ դերասաններ, հանդիսավարներ և մշակութի այլ ներկայացուցիչներ:
Ըստ մեր տեղեկությունների նրանք կստեղծեն որևէ միավորում, որը կարող է հանդես գալ իրենց անունից:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ