Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. մյուս միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին պաշտպանները ներկայացրին երկու միջնորդություն։
Պաշտպանները դատական քննության ընթացքում միջնորդել են թույլատրել «Արա եւ Այծեմնիկ» բաց բաժնետիրական ընկերության դրամական միջոցների հաշվին կատարել բյուջեի հանդեպ պարտավորությունները։ Դատարանին ներկայացվեց ընկերության բանկային հաշիվների դրամարկղի մնացորդի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները։
Դատարանն արձանագրեց, որ դեռեւս քրեական գործի նյութերը հետազոտված չեն. ««Արա եւ Այծեմնիկի» գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը եւ դրանից բխող հանգամանքները մանրամասն հետազոտված չեն։ Դատարանը լիազորված է որոշում կայացնել թույլատրել, որպեսզի «Արա եւ Այծեմնիկը» կատարի իր հարկային պարտավորությունները»։
Դատարան որոշեց, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։
Մյուս միջնորդությունը վերաբերում էր քրեական գործի վարույթը կարճելուն՝ գործով ամբաստանյալի ծանր հիվանդության հիմքով։
«Պայմանավորված Գրիգորյանի ծանր հիվանդություններով՝ սույն քրեական գործի դատական նիստերը դատարանի համապատասխան որոշումներով հետաձգվում են արդեն 1 տարի 2 ամիս։ ՀՀ քրեական դատավարության 295-րդ հոդվածի ուժով դատարանը կասեցնում քրեական գործի վարույթը, եթե մեղադրյալը, ամբաստանյալը հիվանդացել է ծանր հիվանդությամբ»,- ասաց պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը։
Դատարանը նիստը հետաձգեց՝ հաջորդ դատական նիստին միջնորդությունը քննելու համար. «Հաջորդ դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել միջնորդությունը հաստատող կամ հերքող ապացույցներ, փաստաթղթեր»։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը դատարանի որոշմամբ հունվարի 15-ին փոխվեց։ Նրա առողջական վիճակն այդ օրերին ծայրահեղ ծանր էր. գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։
Գրիգորյանի պաշտպանները դատարանին մի քանի անգամ միջնորդել են, որպեսզի բուժում ստանա արտերկրում, սակայն դատարանն այդ միջնորդությունները մերժել է։ Ըստ փաստաբանների՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:


















































Առողջապահության նախարարը հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով
Տեղափոխելու ընթացքում Մանվել Գրիգորյանին կարող էինք կորցնել. հիմա գիտակցության է եկել. ԲԿ-ի տնօրեն
Հնարավոր է 1 ամսից մահանա, 1 օրից, եթե այսպես շարունակվի․ Մանվել Գրիգորյանի առողջականը վատթարացել է
Առողջապահության նախարարը խոսեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին
Արսեն Թորոսյանը Մանվել Գրիգորյանի գործով մատնված է հանցավոր անտարբերության (տեսանյութ)
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...