Մայլի Սայրուսը կիսվել է ամուսնու հետ ինտիմ կյանքի մանրամասներով
Երգչուհի եւ դերասանուհի Մայլի Սայրուսը, որը սիրում է խոսել ինտիմ թեմաներով, խոստովանել է, որ անմեղությունից զրկվել է դեռեւս 16 տարեկանում՝ ապագա ամուսնու՝ Լիամ Հեմսվորտի հետ: Դա տեղի է ունեցել «Վերջին երգը» ֆիլմում համատեղ նկարահանումներից հետո։
Սակայն հետագայում զույգի մոտ խնդիրներ սկսվեցին. երգչուհին բաժանվեց նշանադրությունից մեկ տարի անց։ Մայլին որոշել է փորձարկումներ անել․ մեկ իրեն բիսեքսուալ է հայտարարել, մեկ պանսեքսուալ եւ գենդեր չունեցող անձ: Նրա այն ժամանակվա հետաքրքրությունների թվում էին Առնոլդ Շվարցենեգերի որդի Պատրիկը եւ մոդել Ստելլա Մաքսվելը։
Սակայն արդեն 2016թ․-ին աղջիկը վերամիավորվեց նախկին փեսացուի հետ, եւ երկու տարի անց նրանք վերջապես ամուսնացան: Ավաղ, այդ ամուսնությունը երկար չտեւեց. 2019 թվականի օգոստոսին աստղերը հայտարարեցին, որ ամուսնալուծվում են, եւ մի քանի ամիս անց վերջնականապես խզեցին ամուսնությունը։
Հերթական անհաջողությունը կրկին ստիպեց Մայլիին իր հայացքն ուղղել կանանց վրա, եւ նա սկսեց հանդիպել հայտնի բլոգեր Քեյթլին Քարթերի հետ։ Դրանից հետո 27-ամյա երգչուհին կրկին ընտրել է տղամարդ՝ երաժիշտ-գործընկեր Քոդի Սիմփսոնին, ում հետ, սակայն, նույնպես վերջերս է որոշել բաժանվել, գրում է New York Post-ը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում