Ինչի՞ց են պատրաստում աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադը
Շոկոլադի պատրաստման դանիացի վարպետը ցուցադրել է աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադի ստեղծման ընթացքը։ UPI-ի փոխանցմամբ, Ֆրից Կնիպշիլդտը, որը հայտնի է որպես Վիլլի Վոնկա, պատրաստել է La Madeline au Truffe, որը վաճառվում է կես կիլոգրամի դիմաց 2600 դոլարով ու ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։
La Madeline au Truffe-ի հիմնական բաղադրիչներից է համարվում ֆրանսիական հազվագյուտ Perigord տրյուֆելը։ Հենց այդ բաղադրիչի առկայությունն է բացատրում այդ կոնֆետների բարձր գինը։ Բաղադրության մեջ մտնում են սերուցք, շաքարավազ, տրյուֆելային կարագ ու վանիլին, այդ ամենը պատված է Valrhona 70 տոկոսանոց շոկոլադով ու վրան կակաոյի փոշի է ցանված։ Շոկոլադի յուրաքանչյուր մասնաբաժինը արտադրվում է առավելագույն զգուշությամբ։ Շոկոլադի յուրաքանչյուր կտորը փաթեթավորված արծաթե տուփի մեջ, վաճառվում է 250 դոլարով։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...