Սերժ Թանկյանը գովել է Վիսոցկու երգերը
Այս օրերին Սերժ Թանկյանը Ռուսաստանում է` Park Live փառատոնի շրջանակում: lenta.ru-ի տեղեկացմամբ System Of A Down-ի մենակատարը նաեւ «Մոսֆիլմ» կինոստուդիա է այցելել, որտեղ շարունակվում են «Լեգենդ Կոլովրատի մասին» պատմական ֆենտեզի ֆիլմի նկարահանումները: Թանկյանը ժողովրդական էպոսի վրա հիմնված այդ ֆիլմի երաժշտության հեղինակն է: Նա խոստովանել է, որ սիրում է ռուս դասական կոմպոզիտորների գործերը, բայց ավելի շատ Վլադիմիր Վիսոցկու արվեստի մեծագույն երկրպագու է: «Ես ցանկանում էի Վիսոցկու երգերի քավըր-տարբերակ ստեղծել, սակայն ինչ-որ բան իմ ուզածով չստացվեց: Ես պաշտում եմ Վիսոցկուն` ռուսական բարդ-արքային: Ինչ վերաբերվում է այդ պատմական ֆիլմին, դրա երաժշտությունը գրելու համար ռուսական շատ երգեր եմ լսել` ընդհանուր էմոցիոնալ պեյզաժը, ներդաշնակությունը եւ անցումները պատկերացնելու համար»,- ասել է ռոք երգիչը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...