Իտալիայում հայտնաբերել են ֆուտբոլի հավաքականի խաղացողների համար 1990-ին պատրաստված 50 ոսկե ձուլակտոր
Իտալիայի Մարինո քաղաքի իշխանությունները անսպասելիորեն հայտնաբերել են իսկական «գանձարան»՝ 50 ոսկու փոքր սալիկ, որոնք պահպանվել են բանկում 1990 թվականի ֆուտբոլի աշխարհիառաջնությունից ի վեր, ՌԻԱ Նովոստի-ին պատմել է Կարլո Կոլիցան։
«Խոստովանում եմ, երբ բացեցի ոսկով լցված երկու ստվարաթղթից տուփերը, ապա զգացի ինձ պատանի, որը գտել է ծովահենների գանձերը։ Դա շատ հաճելի անակնկալ էր։ Իրականում այդ պատմության մեջ ինչ-որ արտասովոր բան կա, սակայն դա ձեր ընթերցողներին բացատրելու համար պետք է վերադառնալ 30 տարի առաջ»,-ասել է Մարինոյի քաղաքապետը։
1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Մարինոյում էր մարզվում Իտալիայի ֆուտբոլի հավաքականը։ Քաղաքապետի պատվերով պատրաստվել էին 50 ոսկու սալիկներ 750 հարգի, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր 25 գրամ։ Այդ ժամանակ քաղաքապետ Սանտարելին մտադիր էր հանդիսավոր արարողության ընթացքում քաղաքապետարանում անձամբ շնորհել մարզիկներին, մարզչին եւ թիմի տեխնիկական մասնագետներին ոսկու սալիկները։ Սակայն մարզիչ Վիչինի չէր ցանկանում եւ ոչ մի րոպեով շեղել ֆուտբոլիստներին մարզումներից եւ հրաժարվել էր այդ ակցիայից։ Քաղաքապետն անգամ բողոքել էր նախագահին, սակայն մարզիչն անդրդվելի էր։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները