Twitter-ը սկսել է մակնշել հիմնական պաշտոնյաների եւ պետական լրատվամիջոցների էջերը
Twitter միկրոբլոգի ցանցում հատուկ պատկերանշան է հայտնվել կառավարության հիմնական պաշտոնյաների, այդ թվում` արտաքին գործերի նախարարների եւ դեսպանների էջերի համար: Այս միջոցն անհրաժեշտ է, որպեսզի օգտատերերը կարողանան կշռադատված որոշումներ կայացնել, բացատրել են Twitter-ի վարչակազմից:
Փոփոխություններն ազդել են հինգ երկրներից պրոֆիլներին` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամներին` Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան եւ Ֆրանսիա: Հետագայում պետությունների ցանկը կընդլայնվի, նշում են ընկերությունում: Ընդ որում, պետությունների եւ կառավարությունների ղեկավարների անձնական էջերը չեն նշվելու, քանի որ դրանց տերերը հայտնի են, հայտնում է DW-ն:
Նորամուծությունը տարածվել է նաեւ պետական լրատվամիջոցների, ինչպես նաեւ դրանց գլխավոր խմբագիրների էջեր վրա: Սակայն մակնշումը չի ազդի պետական միջոցներով ֆինանսավորվող լրատվամիջոցների վրա, որոնք խմբագրական անկախություն ունեն, ընդգծել են միկրոբլոգի ներկայացուցիչները:
Երբ մարդիկ այլ երկրից էջեր են տեսնում, որում աշխարհաքաղաքական հարցեր են քննարկում, նրանք պետք է հասկանան դրա ազգային պատկանելիությունը եւ ավելի տեղեկացված լինեն այն մասին, թե ով է ներկայացնում այդ պրոֆիլը, շեշտել են Twitter- ում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները