Լիբանանը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքների դեմ պայքարի համար գումար չունի. երկրի էկոնոմիկայի նախարար
Լիբանանը մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքների դեմ պայքարի համար գումար չունի: Այս մասին Sky News Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեմեն, գրում է nytimes.com կայքը։
Նա ընդգծել է, որ Լիբանանի կառավարությունը խնդրի լուծման միակ տարբերակն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության մեջ է տեսնում։ Նեմեն հավելել է, որ Լիբանանը վերջին 30 տարվա ընթացքում լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ է եղել, սակայն այս տարի վիճակն է՛լ ավելի է վատթարացել կորոնավիրուսի համավարակի հետևանքով։
Էկոնոմիկայի նախարարը Բեյրութում տեղի ունեցած պայթյունը «փոքր Հիրոսիմա» է անվանել։ Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել են հացահատիկի պահպանման համար նախատեսված տերմինալները, սակայն սա հասցված վնասների միայն մի մասն է․ պայթյունի հետևանքների մասին տեղեկություններն իշխանությունները դեռ շարունակում են հավաքել։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հնարավոր պատճառ դարձած ամոնիումի նիտրատը (ամոնիումային սելիտրան) առգրավվել է Խաբարովսկից Իգոր Գրեչուշկինին պատկանող Rhosus նավից։ Նշվում է, որ այս նավի ռուս և ուկրաինացի աշխատողները ստիպված են եղել մի ամբողջ տարի Լիբանանում մնալ, քանի որ դրա տերը սնանկ է ճանաչվել և լքել նավը։
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաքում Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 135-ը, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները